• 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում
15/02/2026
Tribune.am
Advertisement
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
Tribune.am
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
  • Հաղորդումներ
  • Exclusive
  • Արխիվ
  • Մեր մասին
  • Կապ
Home Լրահոս Քաղաքականություն

Չեխական կասկածելի մի կազմակերպություն շարունակում է Ադրբեջանին տրամադրել Հայաստանի հանքարդյունաբերության մասին տվյալներ. «Փաստ»

Tribune.am Հեղինակ ` Tribune.am
14/01/2025
/ Քաղաքականություն, Լրահոս, Գլխավոր նորություններ
0
Չեխական կասկածելի մի կազմակերպություն շարունակում է Ադրբեջանին տրամադրել Հայաստանի հանքարդյունաբերության մասին տվյալներ. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Դեռևս տարիներ առաջ հայաստանյան բնապահպանական կազմակերպությունների գործունեությանը կարելի էր վերաբերվել որպես գաղափարական պայքարի՝ հանուն երկրի շրջակա միջավայրի պահպանության։ Որոշ դեպքերում իսկապես այդպես էր։ Սակայն վերջին տարիների զարգացումները ցույց տվեցին, որ ինչքան էլ առկա է շրջակա միջավայրի պահպանության ու բարելավման խնդիրը, հայաստանյան բնապահպանական կազմակերպությունների զգալի մասը կենտրոնացած էր ոչ թե իրական խնդիրների բացահայտման, այլ կոնկրետ թիրախային ծրագրերի ու ոլորտների տապալման հարց էր լուծում։

Դատեք ինքներդ՝ Երևանի ծառահատումներից մինչև այրվող աղբավայրերը, տրանսպորտի արտանետումներից մինչև անվերահսկելի շինարարությունը՝ ցեմենտի ու այլ թունավոր նյութերի արտանետումներով, ուղղակի ու շատ հստակ ազդեցություն ունեն բնակչության առողջության վրա։ Բայց բնապահպանների թիրախը շարունակում է մնալ Հայաստանի տնտեսության հենասյունը՝ հանքարդյունաբերության ոլորտը։ Ու սա զարմանալիորեն համահունչ է հատկապես 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի ագրեսիվ ու շատ հստակ երևակվող հարձակումներին Հայաստանի տնտեսության վրա։

Անցած տարվա ընթացքում ադրբեջանական մամուլում Հայաստանի հանքարդյունաբերական ընկերությունների՝ Քաջարանի, Սոթքի, Ամուլսարի դեմ լայնածավալ մեդիաարշավներ էին կազմակերպվել, որի «գագաթնակետը» եղավ COP29-ի ընթացքում Հայաստանը որպես բնության և շրջակա միջավայրի «թշնամի» ներկայացնելը։ Այս մասին շատ է գրվել։ Հայաստանի դեմ սանձազերծված այս արշավի համար Ադրբեջանը հիմնականում օգտագործում էր հենց հայաստանյան բնապահպանների՝ տարիների ընթացքում արված հայտարարությունները, հաճախ՝ մտացածին։ Այս մասին հիշատակումները հայաստանյան բնապահպանները հաճախ ցավագին են ընկալում՝ թե, իբր, ինչո՞ւ եք մեզ մեղադրում Ադրբեջանին օգնելու մեջ։ Այնինչ, այդ ամենն անտեսել ուղղակի չի կարելի, եթե հաշվի առնենք, որ հայաստանյան մի շարք ՀԿ-ներ այս ամենից հետո էլ շարունակում են նպաստել կասկածելի «միջազգային» կազմակերպությունների՝ լրտեսություն հիշեցնող գործունեությանը Հայաստանում։

Այսպես, ի մասնավորի, չեխական ծագումով «Առնիկա» կազմակերպությունը շարունակում է Ադրբեջանին ուղղակի կամ անուղղակի մատակարարել Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի մասին իբր «գիտական» տվյալներ։

«Էկոլուր» ՀԿ-ի կայքի հունվարի 7-ի հրապարակումից հայտնի է դառնում, որ այլ երկրներում արդյունաբերական աղտոտման հայտնաբերման համար Չեխիայի ԱԳՆ–ի կողմից տրվող գրանտային ծրագիրն, ամենայն հավանականությամբ, հասել է նաև Սյունիքի մարզ: Իհարկե, դեռևս 2023 թ. դեկտեմբերին այդ կազմակերպության հետ կապված աղմուկից հետո այս հոդվածում չի հիշատակվում այդ կազմակերպության անունը, սակայն նյութի սկզբում առկա են «Առնիկայի» և Չեխիայի ԱԳՆ-ի դրամաշնորհային ծրագրի պաշտոնական լոգոները։

Դեռևս 2018 թվականից սկսած՝ չեխական ՀԿ-ի փորձագետները «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» և «ԷկոԼուր» ՀԿ-ների հետ տարիներ շարունակ Հայաստանի ջրի, հողի կենսաբանական նյութերի փորձանմուշներ են վերցրել մի շարք մարզերում (Արարատ, Լոռի, Կոտայք և Արագածոտն), ուսումնասիրել են ծանր մետաղների տարածման ուղիներն այդտեղ գործող հանքավայրերում և պոչամբարներում: Փաստացի Հայաստանում շարունակում են գովազդել այդ չեխական ՀԿ-ն՝ «տոն տալով» նրանց այն պնդումներին, որ Հայաստանը աղտոտում է տարածաշրջանը։ Չեխական այս կազմակերպության տվյալները ոչ ոք չի ստուգել, բայց դրանք ակտիվորեն մեջբերվում են ադրբեջանական մամուլում։

Հիշեցնենք, որ չեխական այս կազմակերպությունը՝ հայաստանյան ՀԿ–ների աջակցությամբ, որքան կարելի է հասկանալ տարբեր հրապարակումներից, այցելել է Հայաստան 2018, 2019, 2020, 2021 թվականներին։ Եվ շատ հետաքրքիր էր, որ նույն Ադրբեջանում, ինչպես նաև Թուրքիայում արդյունաբերական աղտոտման դեպքերով իրենք երբևէ չեն զբաղվել։ Սակայն այս հանգամանքը, կարծես, որևէ կերպ ահազանգ չի հանդիսանում հայաստանյան բնապահպանական ՀԿ-ների համար, և նրանք շարունակում են համագործակցել կասկածելի օտարերկրյա կազմակերպության հետ:

Հարց է առաջանում՝ ինչո՞ւ է այդ «խնդրի բացահայտմամբ» զբաղված չեխական կասկածելի մի կազմակերպություն, որի գործունեությունը լայնորեն լուսաբանվել է ադրբեջանական կայքերում։ Զուգադիպություն է սա, թե ոչ, բայց վերոնշյալ հոդվածի հրապարակումը համընկավ Ադրբեջանի նախագահի ռազմատենչ հարցազրույցի հրապարակման հետ, որտեղ կրկին հիշատակվում էր, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը», որն ուղիղ առնչվում է Սյունիքի մարզի հետ։ Այս ամենն, ինչ խոսք, արդեն ազգային անվտանգության հարց է, որով, հուսանք, Հայաստանում դեռևս զբաղվում են…»։

Tags: Tribune.amԱդրբեջանչեխականհանքառդյունաբերություն
ShareShareTweetSendShareShare

Նմանատիպ հոդվածներ

Կաթողիկոսի դեմ քայլերը քաղաքական են և հակաօրինական․ Մայր Աթոռ
Իրավունք

Կաթողիկոսի դեմ քայլերը քաղաքական են և հակաօրինական․ Մայր Աթոռ

14/02/2026
«Ստորակարգ ոտնձգություն». կոշտ արձագանք Մայր Աթոռից
Իրավունք

«Ստորակարգ ոտնձգություն». կոշտ արձագանք Մայր Աթոռից

14/02/2026
Սա օրենքի խախտում չէ, սա իրավական բռնաբարություն է. Արամ Վարդևանյան
Իրավունք

«Քրեական հետապնդում» Հայոց Հոր դե՞մ․ Արամ Վարդևանյան

14/02/2026
Փաշինյանն արդեն գիտի, որ պարտվելու է․ Նարեկ Կարապետյան
Քաղաքականություն

Սեփական «ազգի դեմ դավեր նյութող»․ Փաշինյանը լա՞վ է կարդացել Դավրիժեցու այս պատմությունը

14/02/2026
Ամենայն հայոց կաթողիկոսի եղբորն ու եղբորորդուն ձերբակալել են. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել
Իրավունք

Քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ․ Արա Զոհրաբյան

14/02/2026
Արմեն Գրիգորյանը ողջունել է Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչների այցը Հայաստան
Քաղաքականություն

Արմեն Գրիգորյանը ողջունել է Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչների այցը Հայաստան

14/02/2026
  • Թոփ
  • Կարևոր
  • Լրահոս
Նիկոլ Փաշինյանը վճռական է տրամադրված Վեհափառին հեռացնելու գործում. «Հրապարակ»

Նիկոլ Փաշինյանը փորձում է սադրել Եկեղեցուն. «Փաստ»

10/06/2025
15-ամյա տղան ցնցեց Ծիծեռնակաբերդում, մաստեր կլաս ցույց տվեց, մարդիկ լսում ու արտասվում էին

15-ամյա տղան ցնցեց Ծիծեռնակաբերդում, մաստեր կլաս ցույց տվեց, մարդիկ լսում ու արտասվում էին

24/04/2025
Դասի ժամին սաղ յասամանը կերել ա ընկեր Դավթյանը, ասել ա՝ ես գիժ չեմ. աշակերտ. տեսանյութ

Դասի ժամին սաղ յասամանը կերել ա ընկեր Դավթյանը, ասել ա՝ ես գիժ չեմ. աշակերտ. տեսանյութ

13/05/2025
Ես ոչ մեկի խամաճիկը չեմ եղել, մեր հետևում որևէ մեկը չկա. Աշոտ Մելքոնյան. տեսանյութ

Ես ոչ մեկի խամաճիկը չեմ եղել, մեր հետևում որևէ մեկը չկա. Աշոտ Մելքոնյան. տեսանյութ

27/03/2025
Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են անդամակցել ԲՐԻԿՍ-ին

Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են անդամակցել ԲՐԻԿՍ-ին

4
Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի

Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի

4
Ասկերանի քաղաքապետի համար խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը․ գրավի միջնորդությունը մերժվել է

Ասկերանի քաղաքապետի համար խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը․ գրավի միջնորդությունը մերժվել է

0
«Պրակտիկանտ». Էպիզոդ 1

«Պրակտիկանտ». Էպիզոդ 1

0
Կաթողիկոսի դեմ քայլերը քաղաքական են և հակաօրինական․ Մայր Աթոռ

Կաթողիկոսի դեմ քայլերը քաղաքական են և հակաօրինական․ Մայր Աթոռ

14/02/2026
«Ստորակարգ ոտնձգություն». կոշտ արձագանք Մայր Աթոռից

«Ստորակարգ ոտնձգություն». կոշտ արձագանք Մայր Աթոռից

14/02/2026
NewStand. Ես գլադիատորը չեմ՝ սաղավարտով, թուրը ձեռքիս, ի՞նչ ասեմ Նիկոլին, որ ամաչի. Մամիջանյան

NewStand. Ես գլադիատորը չեմ՝ սաղավարտով, թուրը ձեռքիս, ի՞նչ ասեմ Նիկոլին, որ ամաչի. Մամիջանյան

14/02/2026
Սա օրենքի խախտում չէ, սա իրավական բռնաբարություն է. Արամ Վարդևանյան

«Քրեական հետապնդում» Հայոց Հոր դե՞մ․ Արամ Վարդևանյան

14/02/2026
Tribune.am

Tribune․am–ը մեդիա իրազեկման հարթակ է, որը նպատակ ունի տրամադրել արագ, օպերատիվ եւ անաչառ տեղեկատվություն, վերլուծել Հայաստանում եւ աշխարհում առկա խնդիրները և կանխատեսելու հետագա զարգացման ուղիները։

Հետևեք մեզ

Հաղորդումներ

  • 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

Լրահոս

  • Կրթություն
  • Միջազգային լուրեր
  • Տարածաշրջան
  • Տեխնոլոգիաներ
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Առողջապահություն
  • Արցախ
  • Իրավունք
  • Հասարակություն
  • Բանակ
  • Ժամանց
  • Մշակույթ

Այլ

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Կապ

Tribune 2026 Կայքը ♡ Risqué Team.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ

Tribune 2026 Կայքը ♡ Risqué Team.