Ես այդ թեմայով որևէ մեկնաբանություն տալ չեմ պատրաստվում: Անդրադառնալով Արդարադատության նախարար նշանակվելու մասին քննարկումներին, ասաց ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը:
«Ես այսօր այստեղ եմ որպես ՆԳ նախարարի տեղակալ: Այս հարցի մասով այսքանը»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ ՔՊ-ն ստորագրահավաք էր սկսել արդարադատության նախկին նախարար Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության համար։ Դրան հաջորդեց արդարադատության նորանշանակ փոխնախարար Սիրվարդ Գևորգյանի հրաժարականը։ Հոկտեմբերի 1-ին Մինասյանը հրաժարական տվեց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնից, իսկ հոկտեմբերի 2-ին ՀՀ նախագահը ստորագրեց համապատասխան հրամանագիրը։