ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը մեկնաբանել է լրագրողի հարցը՝ կապված այն պնդումների հետ, թե Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբայրը՝ Եզրաս արքեպիսկոպոսը, եղել է КГБ գործակալ։ Սարգսյանը նշել է, որ նման տեղեկությունների չի տիրապետել ոչ ԱԱԾ ղեկավար լինելու, ոչ էլ ՀՀ նախագահ եղած ժամանակ։
«Ես այդպիսի տվյալներ չունեմ։ Այդպիսի ինֆորմացիայի չեմ ծանոթացել՝ ոչ ԱԱԾ ղեկավար եղած ժամանակ, ոչ նախագահ եղած ժամանակ»,- ասել է նա։ Նրա խոսքով՝ կարևոր է հասկանալ՝ եթե նման համագործակցություն եղել է, ապա ինչ ուղղությամբ է իրականացվել և արդյոք այն տվյալ ժամանակաշրջանում օգուտ է բերել, թե վնաս։

















