• 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում
06/04/2026
Tribune.am
Advertisement
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
Tribune.am
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
  • Հաղորդումներ
  • Exclusive
  • Արխիվ
  • Մեր մասին
  • Կապ
Home Լրահոս Իրավունք

«Չենք միջամտում դատարանին»․ Դավիթ Մինասյանի գործով ՄԻՊ-ի արձագանքը

— Հեղինակ ` —
06/04/2026
/ Իրավունք
0
Դավիթը լավ չէր․ կան «գործեր», որոնց մեղք է «գործ» ասելը. Լուսինե Մարտիրոսյան

Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի արդյունքում կալանավորված Դավիթ Մինասյանի գործով վերջին օրերին մի շարք օգտատերեր գրառումներ են կատարում և նշում Մարդու իրավունքների պաշտպանի ֆեյսբուքյան էջը:

Ընդ որում, որոշ օգտատերեր, ծանոթ չլինելով Մարդու իրավունքների պաշտպանի լիազորություններին, մի քանի օր շարունակ կատարում են գրառումներ ՄԻՊ հաստատության գործունեության վերաբերյալ՝ փորձելով փաստացի արատավորող տեղեկություններ տարածել կառույցի իրականացրած գործունեության առնչությամբ: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ը։

«Հարկ ենք համարում ընդգծել, որ Մարդու իրավունքների պաշտպանին դիմելու ընթացակարգը սահմանված է օրենքով, ըստ որի՝ Պաշտպանին կարելի է դիմել փոստի, Պաշտպանին կամ նրա ներկայացուցչին անձամբ բողոք հանձնելու միջոցով: Ուստի, սոցիալական հարթակներում կատարված գրառումների միջոցով չէ, որ Մարդու իրավունքների պաշտպանը սկսում է բողոքի քննարկման ընթացակարգեր:

Տեղեկացնում ենք, որ Դավիթ Մինասյանի իրավունքներին առնչվող հարցի ուսումնասիրությունը սկսվել է ոչ թե որևէ դիմումի, այլ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի սեփական նախաձեռնությամբ: Ընդ որում՝ հարցի ուսումնասիրությունն ու վերջինիս առնչությամբ լիազորությունների գործադրումը սկսվել են միջադեպից հետո անհապաղ:

Ավելին, Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ, ՄԻՊ ներկայացուցիչներն այց են իրականացրել ՆԳՆ ոստիկանության ձերբակալվածներին պահելու վայր՝ ձերբակալված անձանց տեսակցելու նպատակով: Նույն օրը Մարդու իրավունքների պաշտպանը հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ՝ «… Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել ձերբակալված անձանց հետ, ուսումնասիրել նրանց վերաբերյալ կազմված փաստաթղթերը:

Արդյունքները կամփոփվեն և Պաշտպանի իրավասության շրջանակում կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցներ` անձանց իրավունքները երաշխավորելու նպատակով:

Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք, ներառյալ՝ իշխանությունների գործունեության վերաբերյալ քննադատական դիրքորոշում ներկայացնելու իրավունքը։ Միևնույն ժամանակ, որևէ իրավունքի իրացում չպետք է ուղեկցվի այլ անձանց, այդ թվում՝ պաշտոնատար անձանց նկատմամբ բռնությամբ, բռնության կոչերով, ատելության խոսքի դրսևորումներով և այլն։

Պաշտպանը կարևորում է դեպքի բոլոր հանգամանքների անկախ, բազմակողմանի և օբյեկտիվ ուսումնասիրությունը: Միևնույն ժամանակ, Պաշտպանը պահանջում է իրավասու մարմիններից ցանկացած գործողություն իրականացնելիս պահպանել իրավաչափության սկզբունքը, զերծ մնալ անհամաչափ ուժի կիրառումից, երաշխավորել քաղաքացիների բոլոր իրավունքների պատշաճ իրացումն ու պաշտպանությունը: Այս առումով Պաշտպանը շարունակելու է հետևել իրավիճակին` քաղաքացիների իրավունքները երաշխավորելու նպատակով:

Մարդու իրավունքների պաշտպանը շարունակում է արձանագրել նաև հանրային խոսույթում ատելության և անհանդուրժողականության դրսևորումների տարածման մտահոգիչ միտումը։ Այս համատեքստում Պաշտպանը կոչ է անում զերծ մնալ իրավիճակը սրող, ատելություն կամ բռնություն հրահրող արտահայտություններից՝ հաշվի առնելով դրանց վտանգավոր ազդեցությունը հասարակական համերաշխության վրա։

Հայաստանում ատելության խոսքն ունի մտահոգիչ ծավալներ և օգտագործվում է գրեթե ամենօրյա ռեժիմով։ Սա չափազանց վտանգավոր միտում է, որը կարող է հանգեցնել խորքային բացասական հետևանքների։ Ուստի՝ անհրաժեշտ է համատեղ և հետևողական ջանքերով պայքարել նշված երևույթի դեմ»:

Այնուհետև Պաշտպանի ներկայացուցիչներն ապրիլի 2-ին այցելել են «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ՝ Դավիթ Մինասյանին տեսակցելու նպատակով: Այցից հետո Մարդու իրավունքների պաշտպանը հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ՝ «…Այցի ընթացքում Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել ազատությունից զրկված անձի հետ, ինչպես նաև ուսումնասիրել նրա վերաբերյալ կազմված փաստաթղթերը։

Բարձրացված հարցերի մի մասը տեղում քննարկվել է քրեակատարողական հիմնարկի վարչակազմի և «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի անձնակազմի հետ՝ այդ թվում` բժշկական հսկողության պատշաճ կազմակերպումն ապահովելու համար։

Հատուկ ուշադրության կենտրոնում են եղել անձի կրթության իրավունքի ապահովման հետ կապված հարցերը:

Պաշտպանը կարևորում է յուրաքանչյուր ազատությունից զրկված անձի կյանքի և առողջության իրավունքի ապահովումը՝ ընդգծելով, որ պետությունն ունի պոզիտիվ պարտավորություն՝ երաշխավորելու նրանց անվտանգությունն ու պատշաճ բժշկական օգնությունը, ինչպես նաև կրթության և այլ հիմնարար իրավունքների լիարժեք իրացումը։

Չանդրադառնալով կոնկրետ գործով/գործերով կալանքի կիրառման իրավաչափության հարցին և պահպանելով դատարանների գործունեությանը չմիջամտելու արգելքը` Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը բազմիցս է ընդգծել կալանքը որպես խափանման միջոց կիրառելու պրակտիկայի համակարգային խնդիրները:

Պաշտպանը վերահաստատում է իր դիրքորոշումն առ այն, որ կալանքը որպես խափանման միջոց ընտրելիս անհրաժեշտ է խստորեն պահպանել դրա կիրառման իրավաչափությանը վերաբերելի չափանիշները՝ հաշվի առնելով և այն, որ կալանքը կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ այլընտրանքային խափանման միջոցների կիրառումն անբավարար է մեղադրյալի փախուստը, նրա կողմից հանցանք կատարելը կամ մեղադրյալի վրա դրված պարտականությունների կատարումն ապահովելու համար:

Կալանքի ինստիտուտի չարաշահումը, իր հերթին, կարող է լրջորեն վնասել քրեական արդարադատության ամբողջ շղթայի նկատմամբ վստահությունը և առաջացնել այլ համակարգային խնդիրներ»:

Այցերից անմիջապես հետո, Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ, բացի բանավոր անընդհատ հաղորդակցությունից, նաև գրագրություն է իրականացվել պետական իրավասու մարմինների հետ:

Հարկ ենք համարում հատուկ ընդգծել, որ Դավիթ Մինասյանի նկատմամբ կալանքը՝ որպես խափանման միջոց կիրառվել է դատարանի որոշմամբ, իսկ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքով Պաշտպանն իրավասու չէ միջամտելու դատական վարույթին կամ դատավորների լիազորությունների իրականացմանը կոնկրետ գործով:

Բացի այդ, հաշվի առնելով Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների առնչությամբ տարածվող ապատեղեկատվությունը՝ ընդգծենք, որ առկա չէ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից որևէ խափանման միջոց կիրառելու կամ այն փոփոխելու միջնորդությամբ կամ երաշխավորությամբ հանդես գալու՝ օրենքով սահմանված ընթացակարգ:

Այնուամենայնիվ, հաշվի առնելով անձի առողջական վիճակի հետ կապված տեղեկատվությունը, ինչպես նաև նրա կրթության շարունակականությունն ապահովելու հարցերը՝ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ապրիլի 3-ի առավոտյան հավելյալ գրագրություն է վարվել՝ անձի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց կիրառելու հնարավորության հարցը քննարկելու նպատակով:

Բացի այդ, Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ Դավիթ Մինասյանի առողջական վիճակին առնչվող խնդիրները ՄԻՊ ներկայացուցիչն ամենօրյա ռեժիմով քննարկել է առողջապահական հաստատությունների, այդ թվում՝ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի իրավասու ներկայացուցիչների հետ:

Հարկ ենք համարում ընդգծել, որ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հրապարակային խոսքում՝ հարցազրույցներում, ճեպազրույցի ժամանակ վերոնշյալ դեպքին բազմիցս է անդրադարձել (հղումները հասանելի են ինտերնետային տարբեր ռեսուրսներում)։

Ապրիլի 3-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի վարչական շենքի առջև հավաքվել էին նաև Դավիթ Մինասյանի գործով հետաքրքրված անձինք, որոնք նամակ են փոխանցել՝ հասցեագրված Մարդու իրավունքների պաշտպանին։ Պայմանավորված ավելի վաղ նախատեսված և այդ պահին իրականացվող այցով՝ Անահիտ Մանասյանը ֆիզիկապես հնարավորություն չի ունեցել հանդիպելու անձանց հետ: Միևնույն ժամանակ, քաղաքացիներին հանդիպել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գլխավոր քարտուղարի տեղակալը՝ առաջարկելով անմիջապես հանդիպում կազմակերպել ՄԻՊ աշխատակազմի՝ ոլորտը համակարգող դեպարտամենտի ղեկավարի հետ։ Քաղաքացիների կողմից առաջարկը մերժվել է։

Վերոգրյալի հաշվառմամբ՝ ընդգծում ենք՝ յուրաքանչյուր դեպքում Մարդու իրավունքների պաշտպանն իրացնում է իրեն վերապահված ամբողջ գործիքակազմը՝ ղեկավարվելով ՀՀ Սահմանադրությամբ և «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքով իրեն վերապահված լիազորություններով։

Միևնույն ժամանակ, կարևորում ենք Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության հետ հաղորդակցությունը էթիկական սկզբունքների պահպանմանբ իրականացնելու անհրաժեշտությունը, ինչը մի շարք դեպքերում խախտվում է, այդ թվում՝ այս գործի շրջանակներում:

Ուստի, հորդորում ենք զերծ մնալ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող, արատավորող և անհիմն դատողություններից, ինչպես նաև հաստատության գործունեությանը միջամտելու ցանկացած փորձից»։

ShareShareTweetSendShareShare

Նմանատիպ հոդվածներ

ԿԿՀ-ն վարույթ չի հարուցել մետրոյում Փաշինյանի վարքագծի առնչությամբ
Իրավունք

ԿԿՀ-ն վարույթ չի հարուցել մետրոյում Փաշինյանի վարքագծի առնչությամբ

06/04/2026
Հայտնաբերվել է ոչ սթափ 234 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 602
Իրավունք

Վարորդների «խախտումների ալիք»․ հազարավոր դեպքեր մեկ շաբաթում

06/04/2026
2018-ի խոշտանգման գործը բացահայտվել է․ մեղադրանք՝ 5 անձի, երկուսը հետախուզման մեջ
Իրավունք

2018-ի խոշտանգման գործը բացահայտվել է․ մեղադրանք՝ 5 անձի, երկուսը հետախուզման մեջ

06/04/2026
Սարգիս Զեյնալյանի սպանության գործով դատարանում ծեծկռտուքի գործով երեք անձ կալանավորվել է
Իրավունք

Սարգիս Զեյնալյանի սպանության գործով դատարանում ծեծկռտուքի գործով երեք անձ կալանավորվել է

06/04/2026
Դավիթը լավ չէր․ կան «գործեր», որոնց մեղք է «գործ» ասելը. Լուսինե Մարտիրոսյան
Իրավունք

Դավիթը լավ չէր․ կան «գործեր», որոնց մեղք է «գործ» ասելը. Լուսինե Մարտիրոսյան

05/04/2026
Վերակենդանացման բաժանմունքում գտնվող դպրոցական Դավիթ Մինասյանը պետք է անհապաղ ազատվի կալանքից․ Թաթոյան
Իրավունք

Վերակենդանացման բաժանմունքում գտնվող դպրոցական Դավիթ Մինասյանը պետք է անհապաղ ազատվի կալանքից․ Թաթոյան

04/04/2026
  • Թոփ
  • Կարևոր
  • Լրահոս
Նիկոլ Փաշինյանը վճռական է տրամադրված Վեհափառին հեռացնելու գործում. «Հրապարակ»

Նիկոլ Փաշինյանը փորձում է սադրել Եկեղեցուն. «Փաստ»

10/06/2025
15-ամյա տղան ցնցեց Ծիծեռնակաբերդում, մաստեր կլաս ցույց տվեց, մարդիկ լսում ու արտասվում էին

15-ամյա տղան ցնցեց Ծիծեռնակաբերդում, մաստեր կլաս ցույց տվեց, մարդիկ լսում ու արտասվում էին

24/04/2025
Այսօր 2 օրենքով գող է ձերբակալվել. հայտնի է` ովքեր են նրանք

Այսօր 2 օրենքով գող է ձերբակալվել. հայտնի է` ովքեր են նրանք

21/03/2026
Դասի ժամին սաղ յասամանը կերել ա ընկեր Դավթյանը, ասել ա՝ ես գիժ չեմ. աշակերտ. տեսանյութ

Դասի ժամին սաղ յասամանը կերել ա ընկեր Դավթյանը, ասել ա՝ ես գիժ չեմ. աշակերտ. տեսանյութ

13/05/2025
Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են անդամակցել ԲՐԻԿՍ-ին

Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են անդամակցել ԲՐԻԿՍ-ին

4
Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի

Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի

4
Ասկերանի քաղաքապետի համար խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը․ գրավի միջնորդությունը մերժվել է

Ասկերանի քաղաքապետի համար խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը․ գրավի միջնորդությունը մերժվել է

0
«Պրակտիկանտ». Էպիզոդ 1

«Պրակտիկանտ». Էպիզոդ 1

0
6,250.000 դրամ՝ մրցույթի 11 անվանակարգերում հաղթող ճանաչվածներին․ Փաշինյանը պարգևատրել է Հայաստանի լավագույն մարզիկներին

6,250.000 դրամ՝ մրցույթի 11 անվանակարգերում հաղթող ճանաչվածներին․ Փաշինյանը պարգևատրել է Հայաստանի լավագույն մարզիկներին

06/04/2026
Սա չի նշանակում, թե ես եմ ճիշտ, իսկ մյուսները՝ սխալ․ Հովհաննիսյանը՝ իր որոշման մասին

Սա չի նշանակում, թե ես եմ ճիշտ, իսկ մյուսները՝ սխալ․ Հովհաննիսյանը՝ իր որոշման մասին

06/04/2026
ԿԿՀ-ն վարույթ չի հարուցել մետրոյում Փաշինյանի վարքագծի առնչությամբ

ԿԿՀ-ն վարույթ չի հարուցել մետրոյում Փաշինյանի վարքագծի առնչությամբ

06/04/2026
Հոգնել եմ ստերից, ես ձեզնից մեկն եմ, նախկինների ժամանակն անցել է. Թաթոյանի ուշագրավ ելույթը

Խոստումներ տված և հարստացած գործիչները չպետք է տեղ ունենան համակարգում․ Թաթոյան

06/04/2026
Tribune.am

Tribune․am–ը մեդիա իրազեկման հարթակ է, որը նպատակ ունի տրամադրել արագ, օպերատիվ եւ անաչառ տեղեկատվություն, վերլուծել Հայաստանում եւ աշխարհում առկա խնդիրները և կանխատեսելու հետագա զարգացման ուղիները։

Հետևեք մեզ

Հաղորդումներ

  • 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

Լրահոս

  • Կրթություն
  • Միջազգային լուրեր
  • Տարածաշրջան
  • Տեխնոլոգիաներ
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Առողջապահություն
  • Արցախ
  • Իրավունք
  • Հասարակություն
  • Բանակ
  • Ժամանց
  • Մշակույթ

Այլ

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Կապ

Tribune 2026 Կայքը ♡ Risqué Team.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ

Tribune 2026 Կայքը ♡ Risqué Team.