• 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում
Tribune.am
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
Tribune.am
No Result
View All Result
Home Լրահոս Քաղաքականություն

«Չի կարող հարթակից հրապարակվել «Նեռը պետք է հեռանա» ուղերձը, իսկ ԱԺ-ում՝ համատեղ աշխատել».Վահե Հովհաննիսյան

Tribune.am Հեղինակ ` Tribune.am
01/11/2024
/ Քաղաքականություն, Լրահոս, Գլխավոր նորություններ
0
«Չի կարող հարթակից հրապարակվել «Նեռը պետք է հեռանա» ուղերձը, իսկ ԱԺ-ում՝ համատեղ աշխատել».Վահե Հովհաննիսյան
0
SHARES
15
VIEWS
Կիսվել Facebook -ումԿիսվել Linkedin -ումԿիսվել X -ումԿիսվել Whats App -ումԿիսվել Telegram -ումԿիսվել VK -ում

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Մենք չենք անում կարևոր մի բան. չենք փորձում հասկանալ պարտությունից հետո շարժումների անհաջողության պատճառները։ Չունենք դրա խոհեմությո՞ւնը, գուցե խիզախությու՞նը։ Հատկանշական է, որ իշխանությունը և հանդիսատեսը նշում են հազար ու մի հորինած պատճառ, բայց մենք՝ մասնակիցներս, անբացատրելիորեն լուռ ենք։

Կան խորքային պատճառներ, որոնք, հատվելով մի ամբողջականության մեջ, դառնում են լուրջ, առայժմ անհաղթահարելի խոչընդոտ՝ այս մղձավանջից դուրս գալու համար.

1. Հարթակները չեն ելնում այն իրողությունից, որ գործ ունենք պարտության հասարակության հետ։ Դա լրիվ այլ հոգեվիճակ է, այլ սոցիոլոգիա, որը պահանջում է այլ բովանդակություն և այլ հռետորաբանություն։ Սովորաբար հարթակներից հնչած խոսքը ուղիղ հակադիր տրամաբանության մեջ է. այն չի խոսում լայն զանգվածների սրտի հետ, չի արտացոլում նրանց իրական վախերն ու տրամադրությունները։

2. Չի դրվել անհրաժեշտ ռեսուրս՝ պայքարի համար։ Կազմակերպչական ծավալուն գործ իրականացնելու, պայքարի մեքենա սարքելու, հասարակական տրամադրություններ փոխելու և դրանցով իշխանություն փոխելու համար անհրաժեշտ է նյութատեխնիկական մեծ ռեսուրս։ Այդ ռեսուրսին տիրապետողների մեծ մասը դա չի արել։ Նրանք հիմա արդեն կարող են վստահ լինել, որ հետագա վարանումը բերելու է ավելի ծանր հետևանքների, այդ թվում՝ նաև անձամբ իրենց համար։

3. Կոլաբորիացիոնիստների մեծ թիվը. սա փաստ է։ Նրանց մի մասը նույնիսկ օրվա կեսը մեղադրում է մեզ, թե բա ինչո՞ւ չեք կարողանում սրանցից ազատվել։ Ո՞նց կարողանանք, երբ դուք չորս խաղ եք խաղում։ Բայց մենք նաև չենք կարողացել ստեղծել այնպիսի մթնոլորտ, որ կոլաբորիացիոնիզմը լինի հանրային ծանր պարսավանքի առարկա։

4. Շարժման անդամների միջև կտրուկ անհավասարությունը։ Մեկը պայքարի ընթացքում տուն պահելու խնդիր ունի, կողքինը շարունակում է միլիոններ աշխատել այս իշխանության օրոք կամ նույնիսկ հետ, մեկը հայտնվում է բանտում՝ առանց փաստաբանի կամ ընտանիք պահելու տարրական միջոցների, մյուսները շարունակում են իրենց էլիտար կյանքը։ Հեղափոխության «եղբայրություն, հավասարություն» սկզբունքը գռեհկության աստիճանի խախտվում է։

5. Լայն հասարակությունը (ներառյալ՝ պայքարող) ունի հստակ հավաքական հարցադրում՝ հանրային ռեսուրսի և պաշտոնների շնորհիվ անարդար կերպով հարստացած խավին։ Հարթակները դեռևս չեն գտել այս դժվար հարցադրմանը պատասխանելու ձևը և համառորեն խուսափում են դրանից։ Սա ստեղծում է խզվածություն՝ հարթակների և լայն հասարակության միջև։ Սա տալիս է իշխանությանը հնարավորություն՝ «նախկինների թալանի և ապօրինի գույքի» թեմայի խաղարկման համար։ Եվ այդպես շարունակ լինելու է, քանի դեռ ազնիվ պատասխան և լուծման առաջարկ գտնված չէ։ Կոպիտ ասած՝ շատերը կարող են Նիկոլի հակակոռուպցիոն դատախազներին փորձել համոզել, որ իրենք սրբեր են ու օրինական միլիոնատերեր, բայց լայն հասարակությանը համոզել հնարավոր չէ։ Այստեղ այլ լուծումներ են պահանջվում։

6. Հարթակների, հրապարակի և Աժ խմբակցությունների աշխատանքային –մարտավարական աններդաշնակությունը։ Մի պահից սկսած՝ ԱԺ-ն ապրում է այլ իրականության մեջ, հարթակը՝ այլ, հրապարակը՝ լրիվ ուրիշ։ Չի կարող հարթակից հրապարակվել «Նեռը պետք է հեռանա» ուղերձը, իսկ ԱԺ-ում՝ համատեղ աշխատել։ Հասարակությունն այս դիսոնանսը զգում է, ֆիքսում, որ այստեղ ինչ-որ բան այնպես չէ։ Այս կոնֆլիկտի լուծումը հարթակները չեն գտնում։

7. Ստրատեգիական համբերության բացակայություն. պատկերացումները, թե մեկ միտինգով կամ մեկ շաբաթվա պայքարով իշխանություն կփոխվի։ Բոլոր շարժումները սկսվել են այս հոգեբանությամբ։ Եվ միայն անհաջողությունից հետո են ընդունում, որ մյուս՝ համբերատար պայքարի տեսակետը ճիշտ էր։ Ամենաարագ հաջողությանը բերելու է համբերատար պայքարի տրամադրվածությունը։

8. Հարթակների ուղերձները արտաքին աշխարհին. կամ կոպիտ սխալներ են եղել, կամ ուղղակի անհասկանալի՝ հարևանների, դաշնակիցների և հակառակորդի համար։

Հ.Գ. Ինչո՞ւ եմ անդրադառնում այս թեմային. որովհետև միանշանակ վստահ եմ, որ առաջիկայում ճիշտ աշխատանքի դեպքում էֆեկտիվ պրոցեսներ հնարավոր են, որոնք կա´մ արտահերթ, կա´մ հերթական ընտրությունների ժամանակ պետական խորքային ռեստարտի հնարավորություն կտան։ Բայց հաջողության համար կարևոր է անհաջողության պատճառները խիզախորեն ընդունել։

Պետության համար (և անգամ այս իշխանության համար) շատ կարևոր է, որ փոփոխությունները լինեն սոլիդ ուժերի խաղաղ շարժման արդյունքում։ Այլ սցենարները մեծ պայթյունի տարբերակներ են, մեկը մյուսից վտանգավոր»,- գրել է նա։

Tags: Tribune.amընդդիմությունվահե հովհաննիսյան

Recent Posts

  • Վերջացրե՛ք, նստե՛ք, նստեք մի րոպե. լարված իրավիճակ դատարանում
  • Ճոխացնում եք, բայց այս ապացույցը կապ չունի այս գործի հետ. Բագրատ սրբազան
  • Պարզաբանեք, թե այս ապացույցն ինչի մասին էր. Խուդոյան
  • ՄԻԵԴ-ը առաջին վճիռն է հրապարակել Ապրիլյան պատերազմի գործերով
  • Ազիզ Ալեքբերլին հայտարարել է «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի անխուսափելիության» մասին

Recent Comments

  1. Зеркало казино VAVADA on Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի
  2. Зеркало казино Pin-Up on Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են անդամակցել ԲՐԻԿՍ-ին
  3. aviator game on Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի
  4. aviator game on Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են անդամակցել ԲՐԻԿՍ-ին
  5. микрокредит on Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի

Archives

  • Հունիսի 2026
  • Մայիսի 2026
  • Ապրիլի 2026
  • Մարտի 2026
  • Փետրվարի 2026
  • Հունվարի 2026
  • Դեկտեմբերի 2025
  • Նոյեմբերի 2025
  • Հոկտեմբերի 2025
  • Սեպտեմբերի 2025
  • Օգոստոսի 2025
  • Հուլիսի 2025
  • Հունիսի 2025
  • Մայիսի 2025
  • Ապրիլի 2025
  • Մարտի 2025
  • Փետրվարի 2025
  • Հունվարի 2025
  • Դեկտեմբերի 2024
  • Նոյեմբերի 2024
  • Հոկտեմբերի 2024
  • Սեպտեմբերի 2024
  • Օգոստոսի 2024
  • Հուլիսի 2024
  • Հունիսի 2024
  • Մայիսի 2024
  • Մարտի 2023
  • Փետրվարի 2023
  • Սեպտեմբերի 2022
  • Ապրիլի 2022
  • Մարտի 2022
  • Դեկտեմբերի 2021
  • Սեպտեմբերի 2021
  • Մայիսի 2021
  • Ապրիլի 2021
  • Սեպտեմբերի 2020

Categories

  • Իրավունք
  • Հասարակություն
  • Առողջապահություն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Բանակ
  • Ժամանց
  • Exclusive
  • Կարճ միացում
  • ARTCAST
  • Հաղորդումներ
  • 30 րոպե
  • Ֆոտոարխիվ
  • Քաղաքականություն
  • Երազում եմ դառնալ
  • Ռազմական ժամ
  • Տեսանյութեր
  • Տեխնոլոգիաներ
  • Լրահոս
  • Ռազմարդյունաբերություն
  • Գիտական լուրեր
  • Գլխավոր նորություններ
  • Կրթություն
  • Գիտություն
  • Տնտեսություն
  • NewsStand Փոդքասթ
  • Արխիվ
  • Միջազգային լուրեր
  • Պրակտիկանտ
  • Ինսայթ
  • Տարածաշրջան
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

Հաղորդումներ

  • 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

Լրահոս

  • Կրթություն
  • Միջազգային լուրեր
  • Տարածաշրջան
  • Տեխնոլոգիաներ
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Առողջապահություն
  • Արցախ
  • Իրավունք
  • Հասարակություն
  • Բանակ
  • Ժամանց
  • Մշակույթ
  • 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

© 2026 Tribune.am Made with ♡ by Risqué Team.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ

© 2026 Tribune.am Made with ♡ by Risqué Team.