COVID-19-ի դեպքերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մի փոքր ավելացել են: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առոջապահության նախարարությունից:
«Երկրում շրջանառվող Օմիկրոնի JN.1 ենթատեսակը վարակելիության և ծանրության աստիճանով ավելի թույլ է, քան նախորդ տարիներին արձանագրված շտամները:
Ռիսկի խմբի անձանց` տարեցներին և քրոնիկ հիվանդություններ ունեցողներին, խորհուրդ է տրվում դիմել իրենց սպասարկող առաջնային օղակ և պատվաստվել` կանխելով COVID-19-ի և գրիպի վարակի վերածումը ծանր հիվանդության»,- ասված է հաղորդագրության մեջ: