ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխությունների և լրացումների նախագիծը։ Փոփոխությունը, որին կողմ քվեարկեց 67 պատգամավոր, իսկ 6-ը դեմ՝ նախատեսում է կուսակցությունների և դաշինքների անվանումներին մի շարք սահմանափակումներ։
Նոր փոփոխությամբ առաջարկվում է, որ կուսակցությունների և դաշինքների անվանումները չպարունակեն անձնանուններ, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների անվանումներ կամ դրանց շփոթելու աստիճան նման անվանումներ։ Բացի այդ, դաշինքի անունը չի կարող ներառել վիրավորական կամ զրպարտչական բառեր ու արտահայտություններ։
Այս փոփոխությունը նպատակ ունի ապահովել ընտրական դաշտի արդարությունը և խուսափել անհամապատասխան ու խաբուսիկ անվանումներից։

















