ՀՀ գլխավոր դատախազությունն ընթացք է տվել վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հրապարակմանը, որում նա հայտնել էր, թե իր կյանքին ուղղված սպառնալիքներ է ստանում։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։
Ավելի վաղ Աննա Հակոբյանը տեսանյութ էր հրապարակել՝ պնդելով, որ իր հասցեին սպառնալիքներ են հնչում։ Նրա խոսքով՝ դրանք սկսել են հնչել այն բանից հետո, երբ ինքը հրապարակայնորեն սկսել է խոսել ընտանեկան բռնության թեմայով։
