Դատախազությունն ընթացք է տվել «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի՝ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին հասցեագրված դիմումին: Այս մասին հայտնում են Դատախազությունից:
Հիշեցնենք, որ Արամ Սարգսյանը դիմել է գլխավոր դատախազին՝ պահանջելով ուսումնասիրել «Հարավկովկասյան երկաթուղու» գործունեությունը, հնարավոր չարաշահումները և առերևույթ հանցանքի դեպքում քրեական վարույթ նախաձեռնել։

