Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն ընդգծել է Հայաստանի կողմից խաղաղության համաձայնագիրը ստորագրելու համար անհրաժեշտ քաղաքական և իրավական միջոցառումների ձեռնարկման կարևորությունը։
Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին Բայրամովը նշել է Անկարայում կայացած Թյուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) պետությունների ղեկավարների խորհրդի 13-րդ գագաթնաժողովում։
Նա նաև խոսել է «Զանգեզուրի միջանքցի» իրականացման կարևորության մասին՝ նշելով, որ փոխադարձ ներդրումները և համատեղ նախագծերը նոր հնարավորություններ են ստեղծում առևտրի և արդյունաբերության ոլորտներում համագործակցության համար։

