Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով։ Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։
Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասը վերաբերում է օրինական կամ անօրինական հավաքին մասնակցելուն հարկադրելուն՝ անձի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով։
296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետը վերաբերում է առանձնապես խոշոր չափերով փողերի լվացմանը՝ կազմակերպված խմբի կողմից կամ իշխանական կամ ծառայողական լիազորություններն օգտագործելով։
Հիշեցնենք, որ ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից, սակայն մերժել է նրան կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը։
