ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դոցենտ, իրավաբան Սահակ Մանուկյանը, ով ԵՊՀ ռեկտորի հրամանով ազատվել էր զբաղեցրած պաշտոնից, դատարանի որոշմամբ վերականգնվել է աշխատանքում։ Այդ մասին Մանուկյանը տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում։
«Դատարանի 2026 թվականի մարտի 4-ի վճռով իմ կողմից ներկայացված հայցը բավարարվել է ամբողջությամբ, ինչը նշանակում է՝ անվավեր է ճանաչվել ԵՊՀ ռեկտորի՝ աշխատանքից ազատելու մասին հրամանը, և ես վերականգնվել եմ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի հանրային կառավարման ամբիոնի դոցենտի պաշտոնում։
Հ.Գ. Շնորհակալություն դատավոր Հ. Ղազարյանին»,-գրել է նա։

















