Նոյեմբերի 17–ին հակակոռուպցիոն դատարանում տեղի կունենա գործարար, բարերար Սամվել Կարապետյանի կալանքի երկարաձգման միջնորդության քննությունը։ Այս մասին հայտնել է Կարապետյանի փաստաբան Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան եթերում։
Վարդևանյանը բպարզաբանել է, որ նոյեմբերի 13-ին Սամվել Կարապետյանի գործով վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը պետք է որոշում կայացներ պաշտպանական կողմից ներկայացված բողոքի, ինչպես նաև դատախազության կողմից ներկայացված բողոքների վերաբերյալ։
«Դատախազության կողմից ներկայացված բողոքը վերաբերում էր տնտեսական բնույթի 2 անիմաստ և աբսուրդային մեղադրանքների` կապված հիմնավոր կասկածի հաստատմանը, ինչպես նաև փաստացի կալանքի 1-ամսյա ժամկետը 2-ամսյա կալանքի վերածելու։ Մեր կողմից ներկայացված բողոքը, վերաբերում էր նրան, որ հայտնի կոչերի դրվագով չի կարող լինել հիմնավոր կասկած, ինչպես նաև, որ կալանքը րոպե շուտ պետք է վերացվի։ Դատարանը որոշեց 2 բողոքները մերժել նոյեմբերի 13–ին»,-նշել է նա:
Ավելին՝ տեսանյութում.

















