ՀՀ գլխավոր դատախազը քրեական հետապնդում է հարուցել դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ։ Որպես խափանման միջոց երկուսի նկատմամբ էլ կիրառվել է բացակայելու արգելքը։ Այս մասին հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից։
Երկու դատավորների նկատմամբ էլ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով։
Մասնավորապես, Մասիս Մելքոնյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները չարաշահելու կամ դրանց շրջանակն անցնելու հատկանիշներով, իսկ Գևորգ Պողոսյանի նկատմամբ՝ հանցակցելու հատկանիշներով։

