Կան «գործեր», որոնց մեղք է «գործ» ասելը: Դավիթի և Միքայելի հետ տեղի ունեցածը դրանցից է … ։ Այս մասին գրել է փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։
«Երեխաներն ընդամենն Աստծո տանն իրենց աղոթքն էին անում, նրանք ապրում էին իրենց բարի, անկեղծ ու լուսավոր տիրույթում, իսկ մարդիկ ներխուժեցինք այնտեղ , իրենց հետ տանելով չարն ու ցավը …»։
Ավելի վաղ նա գրել էր․
«Օրվա ընթացքում պարբերաբար այցելում ենք Դավիթին:
Այսօր, երեկվա համեմատ ինքնազգացողությունն ավելի վատ էր՝ գլխացավ, գլխապտույտ, բարձր ճնշում: Դավիթը լավ չէր…
Միակ հուսադրողը, որ բժիշկների հսկողության ներքո է…»։

















