Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը գրում է․
«Հիմա մի «փոքրիկ» ուղղում տեղադրեմ, որպեսզի տեսնենք թե ինչ տարբերություններ կարող են լինել հրապարակված թվերի և իրականության միջև։ Վանաձորի 23/17 տեղամասում «Ուժեղ Հայաստան» դաշինքը ստացել է 105 ձայն, բայց հրապարակվել է 10։
Հետևաբար, դեռ ոչ-ոք չգիտի մանդատների բաշխման կամ դրանց իրական պատկերի մասին։ Սպասենք վերահաշվարկների արդյունքներին»։


















