Դիմակավորված անձինք մտել են Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի տուն։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 13-ին վաղ առավոտյան Ֆեյսբուքի իր էջի ուղիղ եթերում հայտարարեց փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Սովորաբար այդ ամեն ինչը սկսվում է առավոտյան ժամերին։ Բազմաթիվ օրինակներով կարող եմ ասել, չգիտեմ, սկսած Արագածոտնի թեմը ադրբեջանական պատվերով, նույն անձանց կողմից նույն օրվա ընթացքում այս խայտառակ գործողություններից, վերջացրած Գյումրու քաղաքապետարանի գործողությունը, սխեման նույնն է։
Միակ բանը, որ այստեղ հետաքրքիր է, թե ինչ քրեական հոդված են այնուհանդերձ մոգոնել։ Չթաքցնեմ, որ տղաների նկատմամբ նախորդ քրեական հետապնդման, սեզոնային է այդպես, սեզոնային քրեական հետապնդումներ են իրականացվում նախորդ քրեական հետապնդման հետապնդումից հետո, երբ որ տղաները երկու ամիս խուլիգանության հոդվածով անցկացրեցին բանտում»:
Ավելի ուշ փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնեց, որ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը ձերբակալված են՝ նրանց մեղադրում են խուլիգանության մեջ. «Կարված հոդվածը՝ հին ու բարի խուլիգանություն»։

















