• 30 րոպե
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում
19/05/2025
Tribune.am
Advertisement
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • 30 րոպե
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • NewsStand Փոդքասթ
    • Ադրբեջանն Իրականում
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • 30 րոպե
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • NewsStand Փոդքասթ
    • Ադրբեջանն Իրականում
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
Tribune.am
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
  • Հաղորդումներ
  • Exclusive
  • Արխիվ
  • Մեր մասին
  • Կապ
Home Լրահոս Քաղաքականություն

Դպրոցը երեխաներին պետք է սովորեցնի լավ ապրել. Փաշինյանը ներկա է գտնվել Փարաքարի նորակառույց միջնակարգ դպրոցի բացմանը

Tribune.am Հեղինակ ` Tribune.am
17/01/2025
/ Քաղաքականություն, Լրահոս, Կրթություն, Գլխավոր նորություններ
0
Դպրոցը երեխաներին պետք է սովորեցնի լավ ապրել. Փաշինյանը ներկա է գտնվել Փարաքարի նորակառույց միջնակարգ դպրոցի բացմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Փարաքարի նորակառույց միջնակարգ դպրոցի բացման արարողությանը: Այս մասին հայտնում են Կառավարությունից:

Վարչապետը շրջայցի ընթացքում ծանոթացել է իրականացված աշխատանքներին և դպրոցում ստեղծված պայմաններին: Դպրոցը հագեցվել է ժամանակակից սարքավորումներով և գույքով:

Ծրագրի արժեքը 2 մլրդ 189,9 մլն դրամ է: Դպրոցը կառուցվել է ՀՀ Կառավարության համաֆինանսավորմամբ, Ասիական զարգացման բանկի Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով: Այն նախատեսված է 576 աշակերտի համար:

Վարչապետը շնորհավորել է ներկաներին հոյակերտ դպրոցի շինարարության ավարտի առիթով և հույս հայտնել, որ քայլ-քայլ հաղթահարվում է այն շրջանը, երբ նորակառույց դպրոցներ այցելելը սթրեսներով լի ժամանակաշրջան էր: «Բայց մենք նաև գիտեինք և գիտենք, որ այո, սա սովորելու գործընթաց է և Կառավարության համար, և շինարարական ոլորտի համար, որովհետև իսկապես կան շատ նրբություններ, որոնք էական են մեր արած աշխատանքը կառուցում հասկացությանը համապատասխանեցնելու համար»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ կարևորելով 300 դպրոց, 500 մանկապարտեզ կառուցելու, վերակառուցելու և հիմնանորոգելու ծրագիրը: Վարչապետի խոսքով՝ ամենասկզբից գուցե կռահել են, որ այո, սա նաև սովորելու գործընթաց է, ծրագիրը կառավարելու, իրականացնելու, նախագծելու, գնահատելու, ընթացքը կառավարելու, նաև տնտեսական արդյունավետության հարցեր լուծելու համար, «բայց ակնհայտ է, որ մենք սովորում ենք և ուրախ ենք դրա համար»:

«Եվ շատ կարևոր է, որ մենք սա հայտարարում ենք և անում ենք, պատահական չէ, որ մենք, կոնկրետ ես իմ առաջ խնդիր եմ դրել, որ նման բոլոր դպրոցներում անձամբ անպայման լինեմ, ոչ միայն նրա պատճառով, որ ընդգծեմ ծրագրի կարևորությունը, որ դա սովորելու պրոցեսի մաս է, որովհետև ուրիշ բան է խոսել տեսական տեղում տեսական դպրոցի տեսական շինարարության շահագործման մասին, ուրիշ բան է լինել տեղում, տեսնել մարդկանց, զգալ նրանց էմոցիաները, տեսնել միջավայրը: Ես մի բանից շատ ուրախացա, որ դպրոցը գտնվում է անմիջապես մայրուղու հարևանությամբ և իր հոյակերտ տեսքով իհարկե զարդարում է Էջմիածին-Երևան մայրուղին, բայց նաև մի քիչ ափսոսացի, որ տեսարանը ծառերով փակվում է, բայց ծառերն իհարկե ավելի կարևոր են, քան տեսարանը»,- նշել է երկրի ղեկավարը:

Վարչապետն ընդգծել է՝ դպրոցը երեխաներին պետք է սովորեցնի լավ ապրել, որովհետև շատ կարևոր է, որ մենք մեր երեխաներին հաղորդենք գիտելիքներ, որոնք կիրառական են հենց լավ ապրելու համար, հենց լավ ապրելու տեսակետից: Նիկոլ Փաշինյանը նշել է՝ բոլորս պետք է հասկանանք, որ մեր երկրին տանջող ամենամեծ խնդիրներից մեկը, օրինակ՝ աղքատությունը, մեծապես և հիմնականում կապված է կրթության հետ: «Եթե մենք որևէ ընտանիքի, որևէ անհատի աղքատության պատճառահետևանքային կապերն ուզում ենք ուսումնասիրել, անպայման առնչվելու ենք կրթության, հանրակրթության ընթացքում առաջացած ինչ-որ ճեղքի հետ, ուրիշ տարբերակ պարզապես գոյություն չունի: Շատ կարևոր է, որ մենք գնում ենք այդ ճանապարհով և դպրոցում երեխաների հետ շփման մեր պաթոսի աստիճանը պետք է իջեցնենք, դպրոցը պետք է մոտիկ լինի կյանքին, գիտելիքը պետք է մոտիկ լինի կյանքին, ուսումնառությունը պետք է մոտիկ լինի կյանքին և այո, դպրոցում երեխաներն առաջին հերթին պետք է սովորեն լավ ապրել: Սա ամենևին չի հակադրվում կրթության մասին մեր ունեցած ավանդական պատկերացումների հետ, որովհետև երեխաները պետք է իմանան, որ լավ ապրել չի նշանակում շատ ուտել և շատ խմել, պետք է երեխաներն իմանան, որ լավ ապրել նշանակում է առողջ սնվել, երեխաները պետք է իմանան, որ լավ ապրել նշանակում է ակտիվ կյանքով ապրել, ակտիվ լինել, առողջ ապրելակերպ որդեգրել, երեխաները պետք է իմանան, որ լավ ապրելու անբաժանելի մաս է հարգանքը դիմացինի նկատմամբ, հարգել և հարգանք ստանալը, դիմացինի իրավունքները և ազատությունը հարգելը»,- ընդգծել է երկրի ղեկավարը:

Վարչապետի խոսքով՝ պետք է երեխաներն իմանան, որ լավ ապրելը նշանակում է բռնությունից զերծ միջավայր ունենալը և բռնությունից զերծ միջավայրում ապրելը: Նիկոլ Փաշինյանը նշել է՝ կա հարուստ լինելու երկու տեսակ, որոնցից մեկն ամոթալի է, իսկ մյուսը՝ ողջունելի: Այն հարստությունը, որ ձևավորվում է գիտելիքի, աշխատանքի և օրինական ճանապարհով՝ ոչ միայն ամոթալի չէ, այլև խրախուսելի է, ցանկալի և անհատի, և համայնքի, և հանրության, և պետության համար: «Իսկ այն հարստությունը, որ գոյանում է ապօրինի՝ կոռուպցիայի ճանապարհով, հանցավոր եղանակով, դա ամոթալի է, և պետք է համընդհանուր արգահատանքի արժանանա: Այսինքն՝ լավ կյանքի հմտությունը մի առանցքային գործոն է, որը պետք է ուսուցանվի դպրոցներում, որովհետև երեխաները պետք է իմանան, որ կարելի է լավ ապրել՝ լավ երաժիշտ լինելով, կարելի է լավ ապրել՝ լավ նկարիչ լինելով, կարելի է լավ ապրել՝ լավ ուսուցիչ լինելով»,- ասել է երկրի ղեկավարը:

Նշելով, որ ընթացքի մեջ է ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացը՝ վարչապետը նկատել է, որ դրա հետ կապված կան քննադատություններ, քննարկումներ և դրանք նույնպես սովորելու պրոցես է Կառավարության և մյուսների համար: «Մենք ինչի՞ համար ենք դա անում, որովհետև ուզում ենք, որ ուսուցիչը կարողանա իր աշխատանքով լավ ապրել, որպեսզի ինքն էլ իր հերթին լավ ապրելու հմտություններ կարողանա հաղորդել աշակերտներին: Եվ ի վերջո, մենք պետք է մեր երեխաներին կարողանանք փոխանցել, որ լավ ապրել կարելի է միայն աշխատանքի շնորհիվ, բայց նաև պետք է կարողանանք փոխանցել, որ լավ ապրել ամեն աշխատանքի շնորհիվ չէ, որ հնարավոր է, որովհետև աշխատանքը պետք է լինի արդյունավետ, աշխատանքը պետք է լինի արտադրողական, աշխատանքը պետք է լինի տնտեսապես արդարացված և այլն, և այսպես շարունակ: Հետևաբար, այս ամեն ինչը որևէ կերպ չի հակադրվում ոչ քիմիային, ոչ ֆիզիկային, ոչ աշխարհագրությանը, ոչ հասարակագիտությանը, ոչ պատմությանը, ընդհակառակը, շատ կարևոր է, որ այդ բոլոր առարկաները, որ մենք ուսուցանում ենք մեր երեխաներին, իմանանք՝ ինչի համար ենք դրանք ուսուցանում, ոչ թե ամպագոռգոռ և կյանքից կտրված ինչ-որ բառերի համար, որոնք երեխաներն իրենք էլ չեն հասկանում, շատ դեպքերում մենք էլ չենք հասկանում դա ինչի համար ենք ասում, այլ դա շատ կոնկրետ կյանքի, միջավայրի համար է»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Երկրի ղեկավարի խոսքով՝ երեխաները պետք է իմանան՝ լավ ապրել նշանակում է շրջակա միջավայրի նկատմամբ հոգ տանել, որովհետև շրջակա միջավայրը, մանավանդ 21-րդ դարում հիմնականում մարդն է իր համար ստեղծում: Այսինքն՝ ինչ միջավայր ստեղծում է, այդ միջավայրում էլ ապրում է: Վարչապետի դիտարկմամբ՝ եթե այդ միջավայրը հարմար է լավ կայքի համար, ուրեմն այդտեղ հնարավոր է լավ ապրել, եթե հարմար չէ լավ կյանքի համար, ուրեմն հնարավոր չէ լավ ապրել:

«Եվ, ահա, մեր ընկալմամբ՝ մենք ստեղծել ենք ձեզ համար լավ միջավայր, որպեսզի այս խոսակցությունը տեղի ունենա ուսուցիչների միջև, ուսուցիչների և աշակերտների միջև: Մեր կարծիքով սա ձեզ համար ստեղծագործելու, մտածելու, մտածածը ձևակերպելու, ձևակերպածն առարկայացնելու, առարկայացրածն ուրիշներին հասու դարձնելու և ուրիշների հետ կիսելու հնարավորություն է տալիս: Եվ մենք ուզում ենք, որ այս դպրոցը ձեզ ուժեղացնի, սիրելի երեխաներ, ուժեղացնի ֆիզիկապես, ուժեղացնի հոգեպես, ուժեղացնի մտքով: Համաձայն եմ տնօրենի հետ, որ բոլոր պայմանները ստեղծված են, այս դպրոցը Կառավարությունն այսօր հանձնում է համայնքին, աշակերտներին, ուսուցիչներին, և այս պատերը դեռևս ընդամենը պատեր են և երկուշաբթի օրվանից դուք այն ապրեցնելու եք: Եվ այս պատերը կներշնչվեն այն շնչով, ինչ շունչ դուք ձեր աշխատանքի, ձեր ուսումնառության ընթացքում կներշնչեք այդ պատերին»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ցանկություն հայտնելով, որ դպրոցի պատերը լիքը լինեն կյանքով, ստեղծագործությամբ, ստեղծագործականությամբ՝ լավ ապրելու, երջանիկ երկրում ապրելու, ազատ երկրում ապրելու, անկախ երկրում ապրելու, ինքնիշխան երկրում ապրելու, բարեկեցիկ երկրում ապրելու անսահման ձգտմամբ, վճռականությամբ և համոզմունքով, որ դա իրականություն է դառնալու մեր բոլորիս համատեղ աշխատանքի շնորհիվ:

«Կրկին շնորհակալություն եմ հայտնում բոլորին, ովքեր մասնակցություն են ունեցել այս դպրոցի կառուցման, ստեղծման գործին, և առաջին հերթին շնորհավորել աշակերտներին, ուսուցիչներին, փարաքարցիներին, հետո մեզ բոլորիս և Հայաստանի Հանրապետությանը հերթական դպրոցի բացման առիթով»,- եզրափակել է վարչապետը:

Tags: նիկոլ փաշինյանTribune.amկրթությունդպրոց
ShareShareTweetSendShareShare

Նմանատիպ հոդվածներ

Ի՞նչ էր հարցնում Էրդողանը Փաշինյանից և ի՞նչ էր ուզում Ալիևը
Հաղորդումներ

Ի՞նչ էր հարցնում Էրդողանը Փաշինյանից և ի՞նչ էր ուզում Ալիևը

17/05/2025
Ջհանդամը, թե չի տուժի ընդդիմության ռեյտինգը, պետք է դրանից վախենա՞լ. Հայկ Մամիջանյան
Կարճ միացում

Ջհանդամը, թե չի տուժի ընդդիմության ռեյտինգը, պետք է դրանից վախենա՞լ. Հայկ Մամիջանյան

16/05/2025
23 համարի ավտոբուսը Եռաբլուրի մոտ բախվել է ճամփեզրի էլեկտրասյանը և բենզալցակայանին. տուժել է 8 անձ
Իրավունք

23 համարի ավտոբուսը Եռաբլուրի մոտ բախվել է ճամփեզրի էլեկտրասյանը և բենզալցակայանին. տուժել է 8 անձ

16/05/2025
ՆԳ նախարարը հետևել է ապագա պարեկների ընդունելության գործընթացին
Քաղաքականություն

ՆԳ նախարարը հետևել է ապագա պարեկների ընդունելության գործընթացին

16/05/2025
«Մարդկային ներուժի զարգացման ինդեքսով» ՀՀ-ն տարածաշրջանի 5 երկրների թվում 3-րդն է․ «Լույս» հիմնադրամ
Հասարակություն

«Մարդկային ներուժի զարգացման ինդեքսով» ՀՀ-ն տարածաշրջանի 5 երկրների թվում 3-րդն է․ «Լույս» հիմնադրամ

16/05/2025
Նիկոլ Փաշինյանն ու Կայա Կալասը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր
Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանն ու Կայա Կալասը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր

16/05/2025
  • Թոփ
  • Կարևոր
  • Թարմ
15-ամյա տղան ցնցեց Ծիծեռնակաբերդում, մաստեր կլաս ցույց տվեց, մարդիկ լսում ու արտասվում էին

15-ամյա տղան ցնցեց Ծիծեռնակաբերդում, մաստեր կլաս ցույց տվեց, մարդիկ լսում ու արտասվում էին

24/04/2025
Դասի ժամին սաղ յասամանը կերել ա ընկեր Դավթյանը, ասել ա՝ ես գիժ չեմ. աշակերտ. տեսանյութ

Դասի ժամին սաղ յասամանը կերել ա ընկեր Դավթյանը, ասել ա՝ ես գիժ չեմ. աշակերտ. տեսանյութ

13/05/2025
Ես ոչ մեկի խամաճիկը չեմ եղել, մեր հետևում որևէ մեկը չկա. Աշոտ Մելքոնյան. տեսանյութ

Ես ոչ մեկի խամաճիկը չեմ եղել, մեր հետևում որևէ մեկը չկա. Աշոտ Մելքոնյան. տեսանյութ

27/03/2025
11 մեդալ են նվաճել ֆիզմաթ դպրոցի սաները միջազգային օլիմպիադայում. տեսանյութ

11 մեդալ են նվաճել ֆիզմաթ դպրոցի սաները միջազգային օլիմպիադայում. տեսանյութ

21/01/2025
Ասկերանի քաղաքապետի համար խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը․ գրավի միջնորդությունը մերժվել է

Ասկերանի քաղաքապետի համար խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը․ գրավի միջնորդությունը մերժվել է

0
«Պրակտիկանտ». Էպիզոդ 1

«Պրակտիկանտ». Էպիզոդ 1

0
30 Րոպե — 1-ին սեզոն, հաղորդում՝ 1 — Տիգրան Շահվերդյան

30 Րոպե — 1-ին սեզոն, հաղորդում՝ 1 — Տիգրան Շահվերդյան

0
Գիտական Լուրեր — Հաղորդում՝ 1

Գիտական Լուրեր — Հաղորդում՝ 1

0
Ի՞նչ էր հարցնում Էրդողանը Փաշինյանից և ի՞նչ էր ուզում Ալիևը

Ի՞նչ էր հարցնում Էրդողանը Փաշինյանից և ի՞նչ էր ուզում Ալիևը

17/05/2025
Ջհանդամը, թե չի տուժի ընդդիմության ռեյտինգը, պետք է դրանից վախենա՞լ. Հայկ Մամիջանյան

Ջհանդամը, թե չի տուժի ընդդիմության ռեյտինգը, պետք է դրանից վախենա՞լ. Հայկ Մամիջանյան

16/05/2025
23 համարի ավտոբուսը Եռաբլուրի մոտ բախվել է ճամփեզրի էլեկտրասյանը և բենզալցակայանին. տուժել է 8 անձ

23 համարի ավտոբուսը Եռաբլուրի մոտ բախվել է ճամփեզրի էլեկտրասյանը և բենզալցակայանին. տուժել է 8 անձ

16/05/2025
ՆԳ նախարարը հետևել է ապագա պարեկների ընդունելության գործընթացին

ՆԳ նախարարը հետևել է ապագա պարեկների ընդունելության գործընթացին

16/05/2025
Tribune.am

Tribune․am–ը մեդիա իրազեկման հարթակ է, որը նպատակ ունի տրամադրել արագ, օպերատիվ եւ անաչառ տեղեկատվություն, վերլուծել Հայաստանում եւ աշխարհում առկա խնդիրները և կանխատեսելու հետագա զարգացման ուղիները։

Հետևեք մեզ

Հաղորդումներ

  • 30 րոպե
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

Լրահոս

  • Կրթություն
  • Միջազգային լուրեր
  • Տարածաշրջան
  • Տեխնոլոգիաներ
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Առողջապահություն
  • Արցախ
  • Իրավունք
  • Հասարակություն
  • Բանակ
  • Ժամանց
  • Մշակույթ

Այլ

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Կապ

Tribune 2024 Կայքը ♡ Risqué Team.

No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • 30 րոպե
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • NewsStand Փոդքասթ
    • Ադրբեջանն Իրականում
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ

Tribune 2024 Կայքը ♡ Risqué Team.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In