ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բանավիճեցին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ։
Լուկաշենկոն առաջարկեց ԵԱՏՄ առաջնորդների հաջորդ հանդիպումն անցկացնել 2025 թվականի մայիսին։
«Եթե մեր դիտորդներին հետաքրքիր է մեր միությունը, կխնդրեի ներկա լինել նիստերին, ոչ թե հեռուստացույցով պատմել, թե ինչպես ենք համագոծակցելու։ Նիկոլ Վովայիչ, դա Ձեզ չի վերաբերում, մենք գիտենք, որ Դուք ոչ միայն սափրվել եք, այլ նաև մի փոքր վատառողջ եք, դրա համար Ձեզ ընդունում ենք որպես մեր խորհրդի նոր և երիտասարդ անդամ»,- ասաց Լուկաշենկոն։
Փաշինյանն արձագանքեց, որ մայիսին Մինսկում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին Հայաստանը կրկին կմասնակցի տեսակապով։
Լուկաշենկոն հետաքրքրվեց՝ որն է խնդիրը, եթե հեռու է Մինսկը, ապա իրենք կարող են հայկական պատվիրակության այցը կազմակերպել։
Հիշեցնենք, որ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր. «Բելառուս երբեք չեմ այցելի, քանի նախագահ է Ալեքսանդր Լուկաշենկոն: Այս պահից ՀՀ ոչ մի պաշտոնական ներկայացուցիչ Բելառուս չի այցելի»: Այսօր հիշեցրեց այս հայտարարության մասին:
Ի պատասխան՝ Լուկաշենկոն ասել է, որ կդիտարկեն Փաշինյանի հայտարարությունը, Փաշինյանը հակադարձել է, որ ոչ ոք չի կարող դիտարկել իր հայտարարությունը: Լուկաշենկոն ասել է, որ կդիտարկեն հեռուստացույցն անջատելու տարբերակը, որ Փաշինյանը չկարողանա մասնակցել, Փաշինյանը պատասխանել է, որ խնդիր չկա: