Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը Փարիզում ներկա է գտնվել Օլիմպիական խաղերի եզրափակիչ հանդիպումներին, դահլիճից հետևել հայ մարզիկների մրցելույթներին և քաջալերել նրանց:
Արթուր Աբրահամը նաև հանդիպում է ունեցել Արթուր Ալեքսանյանի ու Մալխաս Ամոյանի հետ:
«Ուզում եմ ասել, որ դուք ինձ համար և հայ ժողովրդի համար օլիմպիական չեմպիոններ եք ու ըմբշամարտի արքաներ: Դուք դա ապացուցել եք և դեռ էլի եք ապացուցելու»,- ասել է նա: