«ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարն, այսօր արձագանքելով Արման Թաթոյանի կողմից Նիկոլ Փաշինյանին ուղղված բանավեճի հրավերին, սարկազմով ըստ էության նշել է, որ դա նման է Իսպանիայի ֆուտբոլի երկրորրդ լիգայում խաղացող «Սարագոսա» թիմի կողմից Մադրիդի «Ռեալի» հետ խաղալու ցանկություն ունենալուն»,- այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրում է փաստաբան, Երևան քաղաքի նախկին դատախազ Րաֆֆի Ասլանյանը։
«Այս մարդու մեծամտությանը նայե’ք, բա որ դուք Մադրիդի «Ռեալ» եք, մեր հայրենիքն ինչու՞ է այս օրն ընկել։ Գոնե անկեղծ եղեք ու ընդունեք, որ դուք ընդամենը Բաքվի «Նեֆթչին» եք ու ոչ ավելին»։

















