Բենիամին Նեթանյահուին հանդիպման ընթացքում Թրամփը կրկին անդրադարձել է հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորմանը և ընդգծել, որ Պուտինն իրեն ասել է, թե չի կարող հավատալ՝ ինչպես է ԱՄՆ-ն հասել այդ արդյունքին, երբ իրենք դա փորձում էին անել 10 տարի։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը «շատ լուրջ» դիտարկում է Թուրքիային F-35 կործանիչներ վաճառելու հնարավորությունը՝ ընդգծելով, որ դրանք երբեք չեն օգտագործվի Իսրայելի դեմ։
«Մենք շատ լուրջ ենք մտածում այդ մասին։ Ես խոստանում եմ, որ նրանք երբեք չեն օգտագործի դրանք Իսրայելի դեմ»,- ասել է Թրամփը՝ անդրադառնալով Անկարային F-35 կործանիչների հնարավոր մատակարարմանը։
Միաժամանակ Թրամփը կոշտ հայտարարություններ է արել նաև Իրանի հասցեին՝ նշելով, որ Թեհրանի վարքագծի շուրջ կան մտահոգություններ։
«Իրանը, հնարավոր է, իրեն լավ չի պահում։ Դա հաստատված չէ, բայց եթե դա հաստատվի, նրանք գիտեն հետևանքները, և հետևանքները կլինեն շատ լուրջ, գուցե նույնիսկ ավելի լուրջ, քան նախորդ անգամ»,- նշել է նա։

















