ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Վերջին դասի կապակցությամբ, որում ասված է․
«Սիրելի՛ շրջանավարտներ,
Այսօր ձեր կյանքի կարևորագույն պահերից մեկն է։ Վերջին դասը միայն դպրոցական կրթության ավարտ չէ, այլ մի նորի սկիզբ՝ լի հնարավորություններով, մարտահրավերներով և մեծ երազանքներով։
Դուք հենց այն սերունդն եք, որի աչքերում ես տեսնում եմ ինքնիշխան, անվտանգ ու բարեկեցիկ Հայաստանի ապագան ու տեսլականը։ Ձեր այսօրվա եռանդն ու գործադրվելիք ջանքերը մեր երկրի վաղվա ուժն են։ Մեր երկիրն այսօր, քան երբևէ, ձեր գիտելիքի, նախաձեռնողականության ու ներուժի կարիքն ունի։ Միշտ հիշեք՝ կրթությունն ամենահզոր զենքն է։
Շարունակեք կրթվել, զարգանալ ու օգնել մեզ կառուցելու բոլորիս երազած Հայաստանը։ Եվս մեկ անգամ շնորհավորելով այս հիշարժան օրվա առթիվ՝ ցանկանում եմ, որ ձեր ճանապարհը լինի պայծառ ու լուսավոր՝ ուղեկցված մեծ հաջողություններով»։