Եղբորս դիմանկարը մաքրել են Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի գետնանցման պատից։ Այս մասին գրել է 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված Հայկազ Մկրտչյանի քույրը՝ Արևիկ Մկրտչյանը։
«Որքան էժան եք դուք, քեմալական պայմանագրի ներկայացուցիչներ և քեմալիստներ, որ ձեր «պայքարը» զոհված տղաների նկարների դեմ է։
Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից: Վախենում եք այն տղաների հայացքներից, ովքեր այլևս ֆիզիկապես այստեղ չեն, բայց ձեր խղճի առաջ կանգնելու են մինչև ձեր կյանքի վերջ։
Իմ եղբայրը կապրի հավերժ ու անդադար։
Նա իր անունը ոսկե տառերով գրեց հայոց պատմության էջերում և կհիշվի որպես հերոս։
Եվ դեռ երանի եք տալու իրեն։
Իսկ թե ձեզ ինչպես կհիշեն՝ դա ինձանից լավ գիտեք։
Մյուս անգամ ավելի հետաքրքիր բան մտածեք։
Իսկ խոսքս նաև անձամբ մաքրողին է վերաբերում․ վստահ եմ՝ կկարդաս։
Օր լինի՝ քեզ լինի»։
