Քիչ առաջ քաղաքային համարով զանգ ստացա Իշխան Խոսրովյանից։ Նա հայտնեց, որ իրեն ձերբակալել են, գտնվում է Երևանի ոստիկանության քաղաքային վարչությունում, ու շուտով տեղափոխելու են Երևանի քննչական: Այս մասին հայտնել է փաստաբան ռուբեն Մելիքյանը:
Ավելի վաղ փաստաբանը հայտնել էր, որ գործընկերները չեն կարողանում կապվել «Անտիֆեյք»-ի աշխատակից Իշխան Խոսրովյանի հետ, հավանաբար նրան նույնպես ձերբակալել են:
Հիշեցնենք, որ «Իմնեմնիմի»-ի համահեղինակներ Վազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանը կալանավորվել են 2 ամսով։ Երեկ բերման է ենթարկվել նաև «Անտիֆեյք»-ի լրագրող Դավիթ Ֆիդանյանը:

















