«Հաղթանակ» դաշինքի անդամների և կողմնակիցների տներում կատարված խուզարկություններից հետո 10 անձ ձերբակալվել է։
Նրանք կասկածվում են տարբեր գործողություններ կատարելու մեջ, որոնք ստուգելու համար իրավապահները տարել են մարդկանց:
Ավելի վաղ հայտնել էինք, որ խուզարկվել են նաև դաշինքի ավագանու անդամներ
Կարեն Գևորգյանի,
Արմեն Դավթյանի,
Մայիս Մելքոնյանի,
Տիգրան Գևորգյանի տները։
Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել էին, որ քննվող քրեական վարույթների շրջանակում իրականացվում են ապացուցողական գործողություններ։

















