Hraparak.am-ը գրում է.
«Մեր տեղեկություններով, այսօր առավոտյան Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին։ Մեր տեղեկություններով, այս պահին նրա տանը խուզարկություն է ընթանում։ Մենք արդեն կես ժամ է փորձում ենք հաստատում ստանալ Հակակոռուպցիոն կոմիտեից եւ դատախազությունից, բայց այս գերատեսչությունների խոսնակները ձգձգում են պատասխանը, հայտարարելով, որ հաղորդագրություն կտարածեն։ Աբրահամյանի փաստաբանները եւս չեն պատասխանում հեռախոսազանգերին»։