Նորվեգիայում ձերբակալվել են երեք եղբայրներ՝ Օսլոյում ԱՄՆ դեսպանատանը տեղի ունեցած ահաբեկչական հարձակման կասկածանքով։
Ձերբակալվածները իրաքյան ծագում ունեցող նորվեգիայի քաղաքացիներ են։ «Մենք դեռևս քննարկում ենք մի քանի վարկած։ Մեկն այն է, թե արդյոք դա կարող էր պատվիրված լինել պետական գործակալության կողմից»՝ ընտրված թիրախի պատճառով, ասել է ոստիկանության դատախազ Քրիստիան Հաթլոն։ Նա հավելել է, որ չի բացառում հետագա ձերբակալությունները։
Նորվեգիայում ԱՄՆ դեսպանատան հյուպատոսական բաժնի մուտքի մոտ պայթյունը տեղի է ունեցել մարտի 8-ի գիշերը, ոչ ոք չի տուժել: Պայթյունի պատճառների մասին ոստիկանությունը մանրամասներ չի ներկայացրել՝ տեղեկացնելով միայն, որ օգտագործվել է «պայթուցիկ սարք»: Հյուպատոսական բաժնի մուտքի մոտ ձյան մեջ տեսանելի են եղել ապակու բեկորներ, ինչպես նաև հաստ ապակե դռան ճաքեր, լարերից կախված լամպեր և սև հետքեր գետնին ՝ դռան ստորոտում, որոնք ենթադրաբար մնացել են պայթյունի հետևանքով, նշում է AFP գործակալությունը:

















