Նորից ականատես ենք լինում կեղծիքների մի փնջի, որպեսզի մեզ շեղեն այսօր Հայաստանի ու հայ ժողովրդի առաջ ծառացած լուրջ արտաքին ու ներքին մարտահրավերներից, ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։
«Կեղծելով իրականությունը, Դաշնակցությանը մեղադրելով Հայաստանի ինքիշխանությունը զիջելու մեջ՝ այդ նպատակն են հետապնդում։ Մի ուժ է մեղադրում, որը ոչ միայն Արցախի սուբյեկտայնությունն է ոչնչացնում, որը ոչ միայն ՀՀ-ի ինքիշխանությունն է ոտնակոխ տվել և հանձնել թշնամու բարեհաճությանը, այլև փաստացի որոշել է, որ իրենք պետք է որոշեն, թե Արցախի ժողովուրդն ինչպես պետք է ապրի։ Ձեզանից բացի մեկ էլ Ալիևն ու Էրդողանն են մերժում Արցախի Հանրապետությունը և Արցախի ժողովրդի իրավունքը»,-դիմելով Ալեն Սիմոնյանին՝ հայտարարեց Մինասյանը։