Հանրապետության տարածքում հունվարի 23-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հունվարի 24-27-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին հարավարևմտյան է` 2-5 մ/վ, հունվարի 23-ին և 24-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում 15-18 մ/վ։ Օդի ջերմաստիճանը հունվարի 23-ի գիշերը կբարձրանա 4-6, հունվարի 24-25-ին աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով։
Երևանում հունվարի 23-ի առավոտյան ժամերին և ցերեկն սպասվում է ձյուն: Հունվարի 24-27-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։

















