Երևանում մարտի 29-ի ցերեկը, 30-31-ին, ինչպես նաև ապրիլի 2-ի և 3-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Ապրիլի 1-ին, 2-ի և 3-ի գիշերը կանխատեսվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետության տարածքում մարտի 29-ի ցերեկը, 30-ին, ինչպես նաև ապրիլի 2-ի և 3-ի ցերեկը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, իսկ մարտի 31-ին՝ առանձին շրջաններում։ Լեռնային գոտիներում տեղումները կլինեն ձյան (գիշերը) և թաց ձյան (ցերեկը) տեսքով, իսկ նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի։
Քամին կլինի հարավարևմտյան՝ 2-5 մ/վ արագությամբ, սակայն մարտի 30-ի ցերեկը առանձին շրջաններում հնարավոր է ուժգնացում՝ մինչև 14-17 մ/վ։
Օդի ջերմաստիճանը էական փոփոխությունների չի ենթարկվի։

















