Երկու տեղամասերում հոսանքազրկումների վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել Կենտրոնական ընտրական հանձնաժողովը.
«Մի քանի րոպեով խափանվել է 14/13 և 14/8 ընտրական տեղամասերի էլեկտրամատակարարումը։
Այժմ երկու տեղամասում էլ այն վերականգնվել է։ Էլեկտրամատակարարման խափանման պահին տեղամասերում ներկա են գտնվել ԶԼՄ և դիտորդ գործընկերներ»։
Հիշեցնենք, որ Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Գոհար Մելոյանը հայտնել էր, որ Էջմիածնում 14/08 և 14/13 տեղամասային կենտրոններում լույսերն անջատվել են։

















