Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգը հայտնում է Հայ Առաքելական Եկեղեցում կատարված նոր նշանակումների մասին։
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Գերաշնորհ Տ. Պարթև եպիսկոպոս Բարսեղյանը ազատվել է Գեղարքունյաց թեմի առաջնորդի պաշտոնից և նշանակվել Շվեյցարիայի Հայոց թեմի առաջնորդ։
Նույն տնօրինությամբ Շվեյցարիայի Հայոց թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ. Գուսան ծայրագույն վարդապետ Ալճանյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից։
Մեկ այլ հայրապետական տնօրինությամբ քրեակատարողական հիմնարկների հոգևոր տեսուչ Հոգեշնորհ Տ. Իսահակ վարդապետ Պողոսյանը համատեղության կարգով նշանակվել է Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ։

















