Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հայո ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ գրառում է արել X սոցկայքի միկրոբլոգում:
«110 տարի առաջ սկսվեց Հայոց ցեղասպանությունը: Այսօր՝ ապրիլի 24-ին՝ Ազգային հիշատակի օրը, հիշենք բոլոր զոհերին և վառ պահենք նրանց հիշատակը։ Եկեք շարունակենք գործել Մարդկության անունից՝ հանուն Ճշմարտության և Արդարության», – գրել է Ֆրանսիայի նախագահը:
Հիշեցնենք, որ 2001 թվականի հունվարի 29-ին Ֆրանսիան պաշտոնապես ճանաչել է 1915թ. Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանությունը, որը խլել է ավելի քան 1,5 մլն մարդու կյանք: