Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել։ Լուրը հաստատել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի մամուլի քարտուղար Լիլիթ Շաբոյանը։
«Անձնական դիմում է ազատման, պատճառներին չեմ տիրապետում»,- նշել է Շաբոյանը:
Նա որպես փոխնախարար պաշտոնավարում էր 2021 թվականի ապրիլի 16-ից: