• 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում
06/03/2026
Tribune.am
Advertisement
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
Tribune.am
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
  • Հաղորդումներ
  • Exclusive
  • Արխիվ
  • Մեր մասին
  • Կապ
Home Լրահոս

Էլեկտրամոբիլների գույքահարկի հաշվարկման նոր կարգ․ փոփոխությունը կգործի ապրիլի 1-ից

— Հեղինակ ` —
05/03/2026
/ Լրահոս
0
Էլեկտրամոբիլների գույքահարկի հաշվարկման նոր կարգ․ փոփոխությունը կգործի ապրիլի 1-ից

Մարտի 5-ին ՀՀ կառավարության նիստում Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը ներկայացրել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի N 1251-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» որոշման նախագիծը, որի նպատակն է ապահովել ՀՀ-ում գրանցման ենթակա էլեկտրամոբիլների շարժիչի հզորության առավել օբյեկտիվ որոշումը և ներդնել գույքահարկի հաշվարկման նոր մեխանիզմ։

«Փոփոխության առաջարկը ստացել ենք մեր քաղաքացիներից, որի արդյունքում որոշել ենք հաշվարկման կարգը փոփոխել, որպեսզի գույքահարկի հաշվարկման կանոններում ևս միատեսակություն կարողանանք երաշխավորել»,-ասել է Ներքին գործերի նախարարը։

Արփինե Սարգսյանի խոսքով՝ այսօր էլեկտրամոբիլների մի շարք սեփականատերեր գույքահարկ են վճարում ավելի բարձր չափով, քան իրականում պետք է լիներ։ Պատճառը գործող հաշվարկման մեխանիզմն է, որը հաճախ չի արտացոլում էլեկտրամոբիլի շարժիչի իրական հզորությունը։

«Ներկայումս հաշվարկի հիմքում կիրառվում է պիկային հզորությունը, որը հաճախ արագությանը նպաստող առավելագույն ցուցանիշն է և հիմնականում կրում է մարքեթինգային բնույթ․ այն, որպես կանոն, ավելի բարձր է, քան իրական շահագործման պայմաններում առկա հզորությունը»,-ասել է Ներքին գործերի նախարարը։

Նոր մոտեցմամբ՝ հաշվարկի հիմքում կընդունվի շարժիչի արդյունավետ՝ 30 րոպեանոց կայուն հզորությանը մոտարկված արժեքը։ Եթե էլեկտրամոբիլն ունի ԵԱՏՄ շտեմարանում լրացված էլեկտրոնային անձնագիր, որտեղ կա կայուն հզորության ցուցիչ՝ հիմք կընդունվի այդտեղ նշված շարժիչի հզորությունը։

ՆԳ նախարարը նշել է, որ էլեկտրոնային անձնագիր չլինելու դեպքում շարժիչի հզորությունը կհաշվարկվի հետևյալ կերպ․

  • մինչև 250 ձիաուժի դեպքում ցուցանիշը կբաժանվի 1.5 գործակցի,
  • եթե շարժիչի հզորությունը 250 ձիաուժից ավելի է, ապա 250 ձիաուժը կբաժանվի 1.5 գործակցի, իսկ մնացած մասը՝ 2.5 գործակցի։

Օրինակ՝ եթե էլեկտրամոբիլը 2025 թվականի արտադրության է և շարժիչի հզորությունը 218 ձիաուժ է, գործող կարգով դրա համար վճարվում է մոտ 133400 դրամ գույքահարկ։ Նոր հաշվարկով այն կկազմի մոտ 43500 դրամ։

«Մեկ այլ օրինակով՝ 544 ձիաուժ հզորությամբ էլեկտրամոբիլի դեպքում ներկայումս գույքահարկը կազմում է մոտ 666 հազար դրամ, իսկ նոր մեթոդաբանությամբ այն կկազմի մոտ 276 հազար դրամ»,-ընդգծել է Արփինե Սարգսյանը։

Որոշումն ուժի մեջ կմտնի 2026 թվականի ապրիլի 1-ից։ Այս համատեքստում ՆԳ նախարարը կարևորել է․ «Մեր նպատակը քաղաքացիներին ավելորդ թղթաբանությամբ չծանրաբեռնելն է։ Թվային հարթակն այնպես կվերադասավորենք, որ ավտոմատ կերպով ցուցանիշային փոփոխություններ կունենանք և քաղաքացին մտնելով Roadpolice․am-ի իր անձնական էջ կկարողանա տեսնել նոր հաշվարկման ձևաչափը»։

Փոփոխությունը կկիրառվի նաև արդեն գրանցված էլեկտրամոբիլների նկատմամբ՝ 2026 թվականի հունվարի 1-ից, իսկ 2026 թվականի հունվարի 1-ից մինչ որոշման ուժի մեջ մտնելը գրանցված էլեկտրամոբիլների պարագայում՝ գրանցման օրվան հաջորդող ամսվա 1-ից։

Արփինե Սարգսյանն ընդգծել է՝ նոր մեթոդաբանության նպատակն է գույքահարկի հաշվարկը դարձնել ավելի արդար, կանխատեսելի և հասկանալի քաղաքացիների համար։

Արձագանքելով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ վերջին ամիսներին դիմումներ և նամակներ էին ստացվում այն մասին, որ էլեկտրամոբիլների գույքահարկի վճարման համակարգը ճիշտ չի արտացոլում իրավիճակը: «Մենք լսեցինք փաստարկները և տեսանք, որ իսկապես այդ մեքենաների մասին մեր սովորական պատկերացումները պետք է փոխվեն: Հիմա մենք այս կարգավորումն անում ենք, որը տեղավորվում է նաև էլեկտրամոբիլների օգտագործումը խթանելու տրամաբանության մեջ»,-նշել է Նիկոլ Փաշինյանը:

ShareShareTweetSendShareShare

Նմանատիպ հոդվածներ

Վալերիյ Օսիպյանից և կնոջից պահանջվում է բռնագանձել 3 անշարժ գույք, 90 մլն դրամից ավելի գումար
Իրավունք

Վալերիյ Օսիպյանից և կնոջից պահանջվում է բռնագանձել 3 անշարժ գույք, 90 մլն դրամից ավելի գումար

05/03/2026
ՔՊ վարչությունը Դավիթ Դանիելյանին դուրս թողեց ընտրապայքարից
Քաղաքականություն

ՔՊ վարչությունը Դավիթ Դանիելյանին դուրս թողեց ընտրապայքարից

05/03/2026
Իրանի արտգործնախարարը սպառնացել է ԱՄՆ-ին աղետով ցամաքային ներխուժման դեպքում
Տարածաշրջան

Իրանի արտգործնախարարը սպառնացել է ԱՄՆ-ին աղետով ցամաքային ներխուժման դեպքում

05/03/2026
ԵՄ-ն մտադիր է ընդունել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթը
Քաղաքականություն

Եվրամիությունը կորցնում է դիրքերը որպես տնտեսական ուժ. Կալաս

05/03/2026
Պուտինը պատրաստ է գործարքի, ամեն ինչ կախված է Զելենսկուց․ Թրամփ
Քաղաքականություն

Պուտինը պատրաստ է գործարքի, ամեն ինչ կախված է Զելենսկուց․ Թրամփ

05/03/2026
Կեղծ նամակներ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անունից
Հասարակություն

Կեղծ նամակներ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անունից

05/03/2026
  • Թոփ
  • Կարևոր
  • Լրահոս
Նիկոլ Փաշինյանը վճռական է տրամադրված Վեհափառին հեռացնելու գործում. «Հրապարակ»

Նիկոլ Փաշինյանը փորձում է սադրել Եկեղեցուն. «Փաստ»

10/06/2025
15-ամյա տղան ցնցեց Ծիծեռնակաբերդում, մաստեր կլաս ցույց տվեց, մարդիկ լսում ու արտասվում էին

15-ամյա տղան ցնցեց Ծիծեռնակաբերդում, մաստեր կլաս ցույց տվեց, մարդիկ լսում ու արտասվում էին

24/04/2025
Դասի ժամին սաղ յասամանը կերել ա ընկեր Դավթյանը, ասել ա՝ ես գիժ չեմ. աշակերտ. տեսանյութ

Դասի ժամին սաղ յասամանը կերել ա ընկեր Դավթյանը, ասել ա՝ ես գիժ չեմ. աշակերտ. տեսանյութ

13/05/2025
Ես ոչ մեկի խամաճիկը չեմ եղել, մեր հետևում որևէ մեկը չկա. Աշոտ Մելքոնյան. տեսանյութ

Ես ոչ մեկի խամաճիկը չեմ եղել, մեր հետևում որևէ մեկը չկա. Աշոտ Մելքոնյան. տեսանյութ

27/03/2025
Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են անդամակցել ԲՐԻԿՍ-ին

Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են անդամակցել ԲՐԻԿՍ-ին

4
Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի

Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի

4
Ասկերանի քաղաքապետի համար խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը․ գրավի միջնորդությունը մերժվել է

Ասկերանի քաղաքապետի համար խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը․ գրավի միջնորդությունը մերժվել է

0
«Պրակտիկանտ». Էպիզոդ 1

«Պրակտիկանտ». Էպիզոդ 1

0
Վալերիյ Օսիպյանից և կնոջից պահանջվում է բռնագանձել 3 անշարժ գույք, 90 մլն դրամից ավելի գումար

Վալերիյ Օսիպյանից և կնոջից պահանջվում է բռնագանձել 3 անշարժ գույք, 90 մլն դրամից ավելի գումար

05/03/2026
ՔՊ վարչությունը Դավիթ Դանիելյանին դուրս թողեց ընտրապայքարից

ՔՊ վարչությունը Դավիթ Դանիելյանին դուրս թողեց ընտրապայքարից

05/03/2026
Իրանի արտգործնախարարը սպառնացել է ԱՄՆ-ին աղետով ցամաքային ներխուժման դեպքում

Իրանի արտգործնախարարը սպառնացել է ԱՄՆ-ին աղետով ցամաքային ներխուժման դեպքում

05/03/2026
ԵՄ-ն մտադիր է ընդունել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթը

Եվրամիությունը կորցնում է դիրքերը որպես տնտեսական ուժ. Կալաս

05/03/2026
Tribune.am

Tribune․am–ը մեդիա իրազեկման հարթակ է, որը նպատակ ունի տրամադրել արագ, օպերատիվ եւ անաչառ տեղեկատվություն, վերլուծել Հայաստանում եւ աշխարհում առկա խնդիրները և կանխատեսելու հետագա զարգացման ուղիները։

Հետևեք մեզ

Հաղորդումներ

  • 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

Լրահոս

  • Կրթություն
  • Միջազգային լուրեր
  • Տարածաշրջան
  • Տեխնոլոգիաներ
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Առողջապահություն
  • Արցախ
  • Իրավունք
  • Հասարակություն
  • Բանակ
  • Ժամանց
  • Մշակույթ

Այլ

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Կապ

Tribune 2026 Կայքը ♡ Risqué Team.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ

Tribune 2026 Կայքը ♡ Risqué Team.