Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը մտահոգություն է հայտնել, որ Հյուսիսային Աֆրիկայում եվրոպական բլոկի ազդեցությունը թուլանում է։
Նա ասել է, որ այժմ տեղը զբաղեցնում են Ռուսաստանը և Թուրքիան:
«Մեզ պետք է անհանգստացնի այն, թե ինչ է տեղի ունենում Աֆրիկայում: Երբ ես նոր էի ժամանել Բրյուսել, այդ ժամանակ Լիբիայում ֆրանսիացիներ և իտալացիներ կային. միշտ չէ, որ նրանք լավ հարաբերություններ ունեին միմյանց հետ, բայց նրանք այնտեղ ներկա են եղել: Այսօր Լիբիայում ոչ մի եվրոպացի չի մնացել. միայն թուրքեր են և ռուսներ», – նրա խոսքը մեջբերում EUobserver լրատվական հարթակը։
Ըստ հարթակի՝ Թուրքիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Սաուդյան Արաբիան, ինչպես նաև Ռուսաստանը տնտեսական և քաղաքական ոլորտում «ակտիվացրել են աշխատանքը» Հյուսիսային Աֆրիկայի և մայրցամաքի մյուս պետությունների հետ։ Եվրամիությունը փորձում է հակազդել նրանց ազդեցությանը։