Եվրամիությունն արդեն ստորագրված փաստաթուղթ ունի անհրաժեշտության դեպքում Ուկրաինա զորք ուղարկելու մասին, հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը:
«Նույնիսկ հիմա կա ստորագրված համաձայնագիր, որ անհրաժեշտության դեպքում զինվորներ կուղարկվեն Ուկրաինա։ Այսպիսով, Եվրոպան չի պատրաստվում պատերազմել, այլ արդեն գնացել է: Նա արդեն կռվում է: Հարցը միայն այն է, թե որքան արագ դրա հետևանքները կանդրադառնան մեր կյանքի վրա», — ասել է նա՝ ելույթ ունենալով Հունգարիայի Կապոշվար քաղաքում կայացած միջոցառման ժամանակ։
«Եթե Ուկրաինան այսօր ԵՄ անդամ լիներ, միությունը կլիներ ուղղակի ռազմական հակամարտության մեջ Ռուսաստանի հետ։ Մենք չենք աջակցում Ուկրաինայի անդամակցությանը ԵՄ-ին ոչ թե այն պատճառով, որ քարե սրտեր ունենք, այլ որովհետև չենք ուզում մեզ վնասել։ Ուկրաինան երկար ժամանակ կմնա խաղաղության և պատերազմի գոտի։ Եվ եթե այն ինտեգրվի որևէ կազմակերպության, լինի դա ՆԱՏՕ-ն, թե ԵՄ-ն, որի մաս ենք կազմում մենք նույնպես, մշտական վտանգ կա, որ այն մեզ կներքաշի այս հակամարտության մեջ», — հավելել է վարչապետը։

















