Եվրամիությունը հաստատել է վրացական դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար առանց վիզայի ռեժիմը կասեցնելու որոշումը՝ նախկինում ընդունված նոր մեխանիզմի համաձայն։ Այս մասին հաղորդել է «Ազատություն» ռադիոկայանի եվրոպական բաժնի խմբագիր Ռիկարդ Յոզվիակը։
Որոշումը, որն ուժի մեջ կմտնի մարտի սկզբից, խորհդանշական է, քանի որ սահմանափակումների տակ հայտնված անձնիք, փաստացի, կարող են մեկնել Եվրամիության երկրներ իրենց սովորական՝ վրացական անձնագրերով։
Բրյուսեը, սակայն, մի քանի անգամ արդեն հայտարարել է՝ եթե Վրաստանի կառավարության քաղաքականությունը չփոխվի, հաջորդիվ առանց վիզաների ռեժիմից կարող է զրկվել Վրաստանի ողջ բնակչությունը։
Չնայած զգուշացումներին՝ Թբիլիսին հրաժարվում է կատարել ԵՄ պահանջները, այդ թվում՝ վերանայել օտարերկրյա գործակալների մասին վիճահարույց օրենքը։
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ երկրի համար կենսական նշանակության հարցը ոչ թե ԵՄ-ի հետ առանց վիզայի ճանապարհորդության հնարավոր կասեցումն է, այլ՝ խաղաղության և կայունության պահպանումը։















