2026-ի հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ Հայաստանն օգնություն է խնդրել ԵՄ-ից, ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը՝ խոսելով Բրյուսելում իր և Արարատ Միրզոյանի այսօրվա հանդիպման մասին։
Նա ասել է, թե «արտաքին վնասակար ազդեցության դեմ պայքարի» համար Հայաստանը ԵՄ-ից օգնություն է խնդրել։
«Հայաստանում մյուս տարի ընտրություններ են, և մենք պետք է տեսնենք, թե ինչ կարող ենք անել նրանց օգնելու համար։ Հայերը դիմել են մեզ՝ խնդրելով արտաքին միջամտության դեմ պայքարում նույնպիսի աջակցություն ցուցաբերել, ինչպիսին մենք տրամադրել ենք Մոլդովային», — ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավարը։

















