• 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում
20/02/2026
Tribune.am
Advertisement
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
Tribune.am
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
  • Հաղորդումներ
  • Exclusive
  • Արխիվ
  • Մեր մասին
  • Կապ
Home Լրահոս Հասարակություն

Եպիսկոպոսաց ժողովի խիստ ուղերձը՝ իշխանություններին և հավատավոր ժողովրդին

— Հեղինակ ` —
20/02/2026
/ Հասարակություն
0
Եպիսկոպոսաց ժողովի խիստ ուղերձը՝ իշխանություններին և հավատավոր ժողովրդին

2026 թ․ փետրվարի 17-19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով և օրհնությամբ Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում գումարված Եպիսկոպոսաց հավաքն ավարտեց իր աշխատանքները։

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, Ամենայն Հայոց Կաթողիկոսության Եպիսկոպոսաց հավաքի արդյունքում ժողովականները հանդես եկան հայտարարությամբ․

«Մենք՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսության՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, Երուսաղեմի Հայոց Պատրիարքության և Կ․Պոլսի Հայոց Պատրիարքության, քսանհինգ եպիսկոպոսներս, գոհություն և փառք ենք մատուցում Երկնավոր Տիրոջը, որ շնորհը պարգևեց մեզ Մեծի Պահոց շրջանի մեկնարկին աղոթական միությամբ վերանորոգելու Իջման Սուրբ Սեղանի առջև կնքած եպիսկոպոսական մեր ուխտը և հոգևոր առանձնացումով զորանալու մեր սրբազան կոչման մեջ՝ ներկա խռովահույզ ժամանակներում առավել նախանձախնդրությամբ և պատասխանատվությամբ շարունակելու արդյունավորել մեր առաքելությունը՝ ի խնդիր Հայաստանյայց Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու պայծառության, աշխարհասփյուռ հավատավոր մեր ժողովրդի հավատքի ամրապնդման և հոգևոր կյանքի զորացման։

Որդիական մեր շնորհակալությունն ենք հայտնում Նորին Սուրբ Օծություն Տեր Տեր Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին, ում հայրական հրավերով հայրենիքում և սփյուռքում ծառայող եպիսկոպոսներս համախմբվել ենք՝ միասնաբար խորհրդածելու Հայոց Եկեղեցու առջև ծառացած մարտահրավերների շուրջ և լուծումներ գտնելու դրանց հաղթահարման ուղղությամբ։

Խորը մտահոգությամբ ու դատապարտությամբ ենք արձանագրում, որ քրեական անհիմն հետապնդման պատճառով արգելափակվեց Հայոց Հովվապետի և մեր վեց եպիսկոպոս եղբայրների ելքը Հայաստանից և մասնակցությունը Եկեղեցու կյանքում կարևոր նշանակություն ունեցող այս պատկառելի հավաքին։ Արհեստականորեն ստեղծված այս խոչընդոտի պատճառով մենք հարկադրված էինք տեսակապի միջոցով ունկնդիր լինել Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական պատգամին։ Սույն հավաքին իրենց ուղերձներն էին հղել նաև Նվիրապետական մեր մյուս Աթոռների գահակալները՝ Նորին Սուրբ Օծություն Տեր Տեր Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը, Երուսաղեմի Հայ Պատրիարք Նորին Ամենապատվություն Տեր Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը և Կ․Պոլսի Հայոց Պատրիարք Նորին Ամենապատվություն Տեր Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը։

Եպիսկոպոսաց հավաքը իր եռօրյա նիստերի ընթացքում քննության առավ օրակարգում ընդգրկված հետևյալ նյութերը՝

  • «Եկեղեցու առաքելությունը արդի ժամանակաշրջանում և առկա մարտահրավերները հայրենիքի և սփյուռքի մեջ» (զեկուցող՝ Տ․ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյան),
  • «Եկեղեցի-պետություն հարաբերությունների ներկա կացությունը և Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը Հայաստանի մեջ» (զեկուցող՝ Տ․ Գրիգոր եպիսկոպոս Խաչատրյան),
  • «Եկեղեցու ինքնավարության պաշտպանությունը քաղաքական շահարկումներից և ստեղծված իրավիճակի հաղթահարման ուղիները» (զեկուցող՝ Տ․ Աշոտ եպիսկոպոս Մնացականյան)։

Եղբայրական սիրո ու փոխհասկացողության մթնոլորտում բովանդակային, կառուցողական քննարկումների արդյունքում Եպիսկոպոսաց հավաքի մասնակիցներս վճռականորեն վերահաստատում ենք մեր Սուրբ Եկեղեցու ավանդությամբ ու բազմադարյա փորձառությամբ նվիրագործված կարգերն ու սկզբունքները հոգեփրկչական իր առաքելության, այլև համազգային և հայրենական կյանքի առնչությամբ՝ ի մասնավորի արձանագրելով, որ՝

ա․ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների քարոզչությամբ հիմնադրված Հայոց Եկեղեցու գլուխը Հիսուս Քրիստոս է (Եփես. Ա 22)։ Տերունահաստատ այս կառույցը ղեկավարվում է Սուրբ Գրքով, Եկեղեցու վարդապետությամբ ու կանոններով և առաքելական հաջորդականության սկզբունքով՝ Հայոց Հայրապետների հովվապետությամբ։ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու առաքելությունը հայրենիքում և սփյուռքում ներառում է ազգիս զավակների հոգևոր խնամքն ու քրիստոնեական դաստիարակությունը, ազգային և հոգևոր ինքնության պահպանումը։
բ․ Բազմադարյա իր պատմության հոլովույթներում Հայոց Եկեղեցին, որպես «կենդանի Աստծո Եկեղեցի, սյուն և հաստատություն ճշմարտության» (Ա Տիմ. Գ 15), ժամանակի պահանջներին համահունչ, ներքին բարենորոգությամբ միշտ կենսունակ է պահել Քրիստոսի Ավետարանը քարոզելու և ժողովրդին դեպի փրկություն առաջնորդելու իր բուն առաքելությունը։
գ․ Միաժամանակ Հայոց Եկեղեցին, որպես համազգային նշանակության հնագույն հաստատություն, մշտապես ջատագովն է եղել հայոց անկախ պետականության գոյության և առավելագույն չափով սատարել և այսօր ևս շարունակում է նպաստել նրա զորացմանն ու առաջընթացին՝ անխախտ համոզումով, որ հայրենի պետությունն է պաշտպանն ու երաշխավորը հայ ժողովրդի հարատևության և ազգային իղձերի իրականացման։ Այդ ճանապարհին Հայոց Եկեղեցին երբեք չի ծառայել և չի ծառայում օտար ուժերի կամ արտաքին շահերի, այլ իր հավատարմությունն անսակարկ պահել է բացառապես հայ ժողովրդին, նրա պետականությանը և ազգային ինքնության պահպանությանը։

Այս համատեքստում եպիսկոպոսաց դասը խորը մտահոգություն է հայտնում եկեղեցի-պետություն հարաբերությունների անցանկալի ներկա կացության առնչությամբ և վտանգաշատ այս իրադրության մեջ կոչ անում ՀՀ իշխանություններին՝

  • դադարեցնել Եկեղեցու հանդեպ հալածանքները և հարգել Եկեղեցու դարերով ամրագրված ինքնիշխանությունն ու ինքնավարությունը՝ եկեղեցի-պետություն հարաբերությունները խարսխելով փոխադարձ հարգանքի, իրավասությունների հստակ տարանջատման և ազգային շահի առաջնահերթության վրա,
  • վերջ դնել շինծու մեղադրանքներով ու զրպարտություններով եկեղեցականների ու ազգընտիր Ամենայն Հայոց Հայրապետի նկատմամբ բռնաճնշումներին,
  • ազատ արձակել կալանավորված չորս սրբազան մեր եղբայրներին, քահանային, ինչպես նաև Եկեղեցուն ի պաշտպանություն հանդես եկած հայորդիներին,
  • գործել բացառաբար ՀՀ Սահմանադրությամբ, օրենսդրությամբ և միջազգային օրենքներով և հավատարիմ մնալ հռչակված ժողովրդավարական սկզբունքներին ՝ երաշխավորելով երկրում խղճի, կրոնի և դավանանքի ազատությունը, պառակտման փոխարեն ապահովելով հասարակական համերաշխություն,
  • առկա խնդիրներն ու հակառակությունները փարատել երկխոսության ոգով, առանց նախապայմանների՝ զերծ մնալով անհեռանկար վերջնագրային խոսույթից։

Եպիսկոպոսաց հավաքի մասնակիցներս միաժամանակ հորդորում ենք խոտորյալ ութ սրբազաններին՝

  • գործել Սուրբ Էջմիածնի և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդեպ հավատարմության ուխտի և ծառայական կոչման գիտակցությամբ,
  • ներեկեղեցական կյանքին առնչվող խնդիրներն արծարծել և լուծել բացառապես Եկեղեցու լիազոր ատյաններում,
  • ձեռնպահ մնալ հակականոնական գործողություններից, ջլատող քայլերից ու անջատողական դրսևորումներից, որոնք սպառնում են առաջացնել հերձված՝ տկարացնելով Եկեղեցու առաքելությունը մեր հավատավոր ժողովրդի կյանքում։ Այս շրջագծում Սուրբ Պատարագներին Վեհափառ Հայրապետի անվան հիշատակության հատվածի զեղչումը որևէ հիմնավորմամբ եկեղեցաբանորեն անընդունելի է և ուղիղ հարված Սուրբ Էջմիածնի միաբանությանը և Հայոց Եկեղեցու միասնությանը։

Անընդունելի նկատելով արտաքին պարտադրանքի ներքո բարենորոգման որևէ շարժում՝ հրամայական անհրաժեշտություն ենք նկատում Հայ Եկեղեցու առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման և բարեկարգության աշխատանքներն իրականացնել միմիայն եպիսկոպոսաց ժողովում և եկեղեցական կանոնական բարձրագույն մարմիններում։

Հայ Եկեղեցու եպիսկոպոսներս վերահաստատում ենք մեր հավատարմությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ որպես տեսանելի խորհրդանիշ և երաշխիք Եկեղեցու միության, հաշտության ու համերաշխության, քանզի «Աստված խռովության Աստված չէ, այլ՝ խաղաղության» (Ա Կորնթ. ԺԴ 33)։

Օրհնությամբ Հայոց Հովվապետի հանձնառու ենք եպիսկոպոսաց ժողովի պարբերական գումարումով նպաստել Եկեղեցու առջև ծառացած մարտահրավերների քննությանն ու հաղթահարմանը, մեր ժողովրդի կյանքում մեր հոգևոր սպասավորության առավել զորացմանը։

Մեր հորդորն ենք հղում մեր Սուրբ Եկեղեցու ուխտապահ հոգևոր դասին՝ անսասան մնալու իրենց կոչման և ծառայության մեջ՝ «օրինակ լինելով հավատացյալներին՝ խոսքով, վարմունքով, սիրով, հավատով, մաքրությամբ» (Ա Տիմ. Դ 12)։

Եկեղեցին պիտի անշեղորեն շարունակի իր սրբազան առաքելությունը՝ անկախ արտաքին ճնշումներից՝ հավատարիմ մնալով Սուրբ Ավետարանին և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ուղղափառ վարդապետությանը։

Այս առիթով կոչ ենք ուղղում նաև հավատավոր մեր ժողովրդին, որպես Քրիստոսով «մեկ մարմին և մեկ հոգի» (Եփես. Դ 4), հավատարիմ ու համախումբ մնալու Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու շուրջ և աղոթակցությամբ ու նվիրվածությամբ, բարի գործերով շենացնելու և պայծառացնելու ազգային ու հոգևոր մեր անդաստանները։

Խորապես մտահոգված լինելով Բաքվում Արցախի ղեկավարության նկատմամբ իրականացված կեղծ դատավարությամբ և անօրինական վճիռներով՝ մեր կոչն ենք ուղղում միջազգային հանրությանը և Քույր Եկեղեցիներին շարունակելու ջանքեր ներդնել պատանդառված հայորդիների շուտափույթ ազատ արձակման ուղղությամբ։

Ի խորոց սրտի մեր աղոթքն է, որ Բարին Աստված, բարեխոսությամբ Ս․ Աստվածածնի և ամենայն սրբոց, անսասան և անվրդով պահի և պահպանի մեր Սուրբ Եկեղեցին, զորացնի հայոց անկախ պետականությունը, խաղաղության և բարօրության մեջ առաջնորդի կյանքը աշխարհասփյուռ հայոց ազգի։ Հայցում ենք, որ Տերը խաղաղություն պարգևի համայն աշխարհի, բոլոր ազգերին ու ժողովուրդներին։


«Վերջապես, եղբայրք, ուրախ եղեք, կատարյալ եղեք, մխիթարվեցեք, միաբան եղեք և խաղաղություն արեք. և սիրո ու խաղաղության Աստվածը ձեզ հետ լինի» (Բ Կոր․ ԺԴ 11)»:


Տ․ Խաժակ Արքեպս․ Պարսամյան
Տ. Հովնան Արքեպս․ Տերտերյան
Տ․ Վիգեն Արքեպս․ Այքազյան
Տ. Արամ Արքեպս․Աթեշյան
Տ․ Եզրաս Արքեպս․ Ներսիսյան
Տ․ Աշոտ Եպս․ Մնացականյան
Տ․ Արմաշ Եպս․ Նալբանդյան
Տ. Արարատ Եպս. Գալթագճյան
Տ․ Մարկոս Եպս․ Հովհաննիսյան
Տ․ Հովակիմ Եպս․ Մանուկյան
Տ․ Տաթև Եպս․ Հակոբյան
Տ․ Նարեկ Եպս․ Բերբերյան
Տ․ Աբգար Եպս․ Հովակիմյան
Տ․ Սերովբե Եպս․ Իսախանյան
Տ. Դանիել Եպս. Ֆընտըգյան
Տ․ Տիրան Եպս․ Պետրոսյան
Տ․ Օշական Եպս․ Գյուլգյուլյան
Տ. Թեոդորոս Եպս. Զաքարյան
Տ․ Մեսրոպ Եպս․ Պարսամյան
Տ․ Կորյուն Եպս․ Բաղդասարյան
Տ․ Կիրակոս Եպս․ Դավթյան
Տ․ Առեն Եպս․ Շահենյան
Տ․ Գրիգոր Եպս․ Խաչատրյան
Տ. Պարթև Եպս. Բարսեղյան
Տ․ Խորեն Եպս․ Առաքելյան

ShareShareTweetSendShareShare

Նմանատիպ հոդվածներ

Անասուն ա, տավարի ծնունդ ա, կկեղծի էլ, 50-100 հոգու էլ կսպանի. ՀԱՐՑՈւՄ
Հասարակություն

Անասուն ա, տավարի ծնունդ ա, կկեղծի էլ, 50-100 հոգու էլ կսպանի. ՀԱՐՑՈւՄ

19/02/2026
Աղմկահարույց կրակոցներն ու սպանությունը եղել են կնոջ պատճառով. նոր մանրամասներ․ «Իշխանություն»
Հասարակություն

Աղմկահարույց կրակոցներն ու սպանությունը եղել են կնոջ պատճառով. նոր մանրամասներ․ «Իշխանություն»

18/02/2026
Ինչպես են սկսվել կրակոցները. բացառիկ տեսաձայնագրություն. 40 տղաների հանդիպումը. Armlur.am
Հասարակություն

Ինչպես են սկսվել կրակոցները. բացառիկ տեսաձայնագրություն. 40 տղաների հանդիպումը. Armlur.am

18/02/2026
Մեր քաղաքացիների կյանքը պաշտպանված չէ․ ապօրինի զենքի առկայության համար պատիժը պետք է անհապաղ խստացվի
Հասարակություն

Մեր քաղաքացիների կյանքը պաշտպանված չէ․ ապօրինի զենքի առկայության համար պատիժը պետք է անհապաղ խստացվի

18/02/2026
Ծափաթաղում սպանված 3-ամյա Տիգրանի քույրն ու եղբայրները վերադարձել են մոր խնամքին
Հասարակություն

Ծափաթաղում սպանված 3-ամյա Տիգրանի քույրն ու եղբայրները վերադարձել են մոր խնամքին

18/02/2026
Օրվա Լուրեր. Ինչպե՞ս են Ամասիայում ադրբեջանցիներ հայտնվել. ոչ ՆԳՆ-ն, ոչ էլ ԱԱԾ-ն տեղյակ չեն. ՈւՂԻՂ
Հասարակություն

Օրվա Լուրեր. Ինչպե՞ս են Ամասիայում ադրբեջանցիներ հայտնվել. ոչ ՆԳՆ-ն, ոչ էլ ԱԱԾ-ն տեղյակ չեն. ՈւՂԻՂ

18/02/2026
  • Թոփ
  • Կարևոր
  • Լրահոս
Նիկոլ Փաշինյանը վճռական է տրամադրված Վեհափառին հեռացնելու գործում. «Հրապարակ»

Նիկոլ Փաշինյանը փորձում է սադրել Եկեղեցուն. «Փաստ»

10/06/2025
15-ամյա տղան ցնցեց Ծիծեռնակաբերդում, մաստեր կլաս ցույց տվեց, մարդիկ լսում ու արտասվում էին

15-ամյա տղան ցնցեց Ծիծեռնակաբերդում, մաստեր կլաս ցույց տվեց, մարդիկ լսում ու արտասվում էին

24/04/2025
Դասի ժամին սաղ յասամանը կերել ա ընկեր Դավթյանը, ասել ա՝ ես գիժ չեմ. աշակերտ. տեսանյութ

Դասի ժամին սաղ յասամանը կերել ա ընկեր Դավթյանը, ասել ա՝ ես գիժ չեմ. աշակերտ. տեսանյութ

13/05/2025
Ես ոչ մեկի խամաճիկը չեմ եղել, մեր հետևում որևէ մեկը չկա. Աշոտ Մելքոնյան. տեսանյութ

Ես ոչ մեկի խամաճիկը չեմ եղել, մեր հետևում որևէ մեկը չկա. Աշոտ Մելքոնյան. տեսանյութ

27/03/2025
Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են անդամակցել ԲՐԻԿՍ-ին

Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են անդամակցել ԲՐԻԿՍ-ին

4
Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի

Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի

4
Ասկերանի քաղաքապետի համար խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը․ գրավի միջնորդությունը մերժվել է

Ասկերանի քաղաքապետի համար խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը․ գրավի միջնորդությունը մերժվել է

0
«Պրակտիկանտ». Էպիզոդ 1

«Պրակտիկանտ». Էպիզոդ 1

0
Եպիսկոպոսաց ժողովի խիստ ուղերձը՝ իշխանություններին և հավատավոր ժողովրդին

Եպիսկոպոսաց ժողովի խիստ ուղերձը՝ իշխանություններին և հավատավոր ժողովրդին

20/02/2026
Իսակովի պողոտայում այրվել է ավտոմեքենա

Իսակովի պողոտայում այրվել է ավտոմեքենա

19/02/2026
Եվրոպական հետախուզությունն այս տարի խաղաղություն չի կանխատեսում Ուկրաինայում

Եվրոպական հետախուզությունն այս տարի խաղաղություն չի կանխատեսում Ուկրաինայում

19/02/2026
Լուսանկարում՝ Ռուբեն Վարդանյանը կնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի հետ «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությանը Սուրբ Ղազար կղզում․ հոկտեմբերի 9, 2021 թ․, Վենետիկ, Իտալիա

«Ավրորա»-ն պահանջում է Ռուբեն Վարդանյանի անհապաղ ազատ արձակումը

19/02/2026
Tribune.am

Tribune․am–ը մեդիա իրազեկման հարթակ է, որը նպատակ ունի տրամադրել արագ, օպերատիվ եւ անաչառ տեղեկատվություն, վերլուծել Հայաստանում եւ աշխարհում առկա խնդիրները և կանխատեսելու հետագա զարգացման ուղիները։

Հետևեք մեզ

Հաղորդումներ

  • 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

Լրահոս

  • Կրթություն
  • Միջազգային լուրեր
  • Տարածաշրջան
  • Տեխնոլոգիաներ
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Առողջապահություն
  • Արցախ
  • Իրավունք
  • Հասարակություն
  • Բանակ
  • Ժամանց
  • Մշակույթ

Այլ

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Կապ

Tribune 2026 Կայքը ♡ Risqué Team.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ

Tribune 2026 Կայքը ♡ Risqué Team.