ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունը սուր արձագանք է ստացել միջազգային իրավական շրջանակներում։ Աշխարհահռչակ իրավաբան, մարդու իրավունքների միջազգային պաշտպան Ռոբերտ Ամստերդամը սոցիալական ցանցի իր էջում գրել է, որ վարչապետի վարքագիծը զուրկ է ինչպես իրավական, այնպես էլ բարոյական որևէ հիմնավորումից։
Նրա խոսքով՝ ստեղծված իրավիճակում «մնում է ապավինել միայն Աստծուն և դատարաններին»։
Հիշեցնենք, որ այսօր Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հրամանով պաշտոնից ազատվել է Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, ինչից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Գևորգ Սրբազանը շարունակում է մնալ տվյալ թեմի առաջնորդ։

















