Մենք պետք է վերականգնենք առաջնորդությունը, այսինքն` ունենանք այնպիսի առաջնորդ, ունենանք և՛ ռազմական, և՛ քաղաքական այնպիսի հրամանատարություն, որը հստակ խնդիրներ կդնի մեր Զինված ուժերի առաջ ու հետամուտ կլինի այդ խնդիրների կատարմանը։
Այս մասին ասել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը և հավելել. «Վստահ եմ, որ մեր ժողովուրդը, մեր բանակն այդ պոտենցիալն ունի։ Սա իրապես լուծելու խնդիր է ու երբ լուծենք առաջնորդության խնդիրը, կրկին կվայելենք հաղթանակի բերկրանքը». եզրափակել է նա։