Երթևեկության անվտանգության բարելավման նպատակով Մ-4, Երևան-Սևան ավտոճանապարհի կմ10+300 հատվածում ՆԳՆ ոստիկանության կողմից առաջարկվել և կատարվել է երթևեկության կազմակերպման փոփոխություն։
«Նշված տեղամասում փակվելու է հետադարձը, փոխարենն առաջարկվում է հետադարձի համար օգտվել Պտղնու տրանսպորտային հանգույցից։
Հետիոտնի անվտանգության ապահովման նպատակով Պտղնի բնակավայրով անցնող տեղամասում տեղադրվել են նաև լուսացույցներ։
Փոփոխությունն իրականացվել է ՏԿԵ նախարարության հետ»,- ասված է ՆԳՆ ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։