«Հետքի» տեղեկություններով՝ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանի նկատմամբ: Ընտրվել է խափանման միջոց, պաշտոնավարումը կասեցվել է: Քննչական կոմիտեից անուն չեն հայտնել, սակայն մամուլի խոնակ Կիմա Ավդալյանն ասել է, որ Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաներից մեկին վերաբերող քրեական հետապնդման որոշում է կայացվել: Մասնավորապես՝ դատական ակտը չկատարելու կամ դրա կատարմանը խոչընդոտելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը և պաշտոնավարման կասեցումը: «Հետքի» աղբյուրները հայտնում են, որ դեպքը կապված է գնման մրցույթ չհայտարարելու՝ դատարանի որոշումը չկատարելու հետ:

















