Ավագանու նիստում այսօր քննարկվել է Երևան քաղաքում 2025 թվականի հունվար, փետրվար, մարտ, ապրիլ, մայիս ամիսների աղբահանության վճարը «Աղբահանության սանիտարական մաքրման մասին» օրենքով սահմանված ժամկետում չվճարած անձանց վերոնշյալ ամիսների համար մինչև հուլիսի 31-ը ներառյալ վճարը չվճարելու տույժերի վճարման պարտականությունից ազատելու հարցը: Քաղաքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Հակոբյանը ներկայացրեց համապատասխան որոշման նախագիծը։
Մայրաքաղաքի բնակիչներն աղբահանության վճարները կարող են վճարել գործարկված հաշվառման նոր համակարգով, որին ինտեգրվել են մի քանի հարթակներ և վճարահաշվարկային կազմակերպություններ՝ yerevan.am, pay.e-community.am, «Հայփոստ», Еasy pay, «Հայէկոնոմբանկ»-ի մասնաճյուղեր։
Քանի որ առկա համակարգին ինտեգրված չէր առցանց վճարման հնարավորությունը, որով քաղաքացին կկարողանար վճարել աղբահանության համար՝ Երևանի ավագանու որոշմամբ բնակիչներն ազատվեցին 2025թ. հունվարից մայիս ամիսների համար՝ մինչ հուլիսի 31-ը հաշվարկված տույժերից։
Մինչև հուլիսի 31-ը կուտակված որևէ տույժ-տուգանք չի գործելու, ամբողջը հաշվանցվելու է քաղաքացիների փաստացի աղբահանության վճարին․ նշված է Երևանի քաղաքապետարանի պաշտոնական հայտարարության մեջ։