Այսօր՝ փետրվարի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 09:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 22-ամյա Վահե Ավագյանը իր վարած «BYD» մակնիշի ավտոմեքենայով Սարալանջի 59 հասցեի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց և մասամբ հայտնվել փոսում:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատի 3-րդ խումբը՝ խմբի պետի գլխավորությամբ:
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:
Ավտոմեքենան փրկարարներն ու պարեկները քաղաքացիների օգնությամբ մեծ դժվարությամբ դուրս են բերել և տեղափոխել անվատանգ վայր: