Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում պատասխանել է քաղաքացիների հարցերից մի քանիսին:
Կանգառների խելացի ժամանակացույցների մասով Ավինյանն ասել է, որ մինչ տարեվերջ Երևանը կունենա մոտ 40 կանգառ, որտեղ հնարավոր է տեսնել ավտոբուսների ժամանման րոպեները:
«Այսօր էլ կանգառներում ունենք խելացի ժամանակացույցներ, ուղղակի այդ կանգառների քանակը քիչ է»։
Նա նաև ասել է, թե Երևանում լինելու են ճոպանուղիներ։
«Այս պահին գտնվում ենք մրցութային փուլում և շուտով կունենանք այդ մրցույթի հաղթողին»։
Մանրամասները՝ տեսանյութում։