Հայաստանը չի ծանուցել ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին, Երևանը չի էլ պատրաստվում լքել կառույցը, պարզապես սառեցրել է իր գործունեությունը, այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Պանկինը, հայտնում է «ՌԻԱ»-Ն։
Նա նշել է, որ Հայաստանի ու ՀԱՊԿ-ի միջև ստեղծված իրավիճակը կկարգավորվի, այդ առումով Երևանի և Մոսկվայի միջև ընթանում է երկխոսություն։
Հիշեցնենք՝ Հայաստանի արտաքին հետախուզության ծառայությունն իր զեկույցում քիչ հավանական էր համարել, որ այս տարի վերանան ՀԱՊԿ-ին Երևանի մասնակցությունը սառեցնելու հիմքերը։
Դեկտեմբերի 4-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հայտարարել էր, որ Հայաստանն արդեն իսկ իրեն համարում է ՀԱՊԿ-ից դուրս։
Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ ավելի ու ավելի դժվար, եթե ոչ անհնար է դարձել Հայաստանի վերադարձը ՀԱՊԿ։
«Ես կարծում եմ՝ մենք անդառնալիության կետն անցել ենք»,- հավելել էր նա։