«Հրապարակ» թերթը գրում է. «Ամիսներ շարունակ եթեր չհեռարձակվող «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունը շուտով կրկին կվերսկսի աշխատանքները, ըստ ամենայնի՝ նոյեմբերից, կաբելային հեռարձակման միջոցով, քանի որ ՀՌ հանձնաժողովը նրան զրկել է հեռուստաեթերից։ Վերահեռարձակման նախաձեռնությունը ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանինն է։
Կփոխվի ղեկավար կազմը՝ նախկին տնօրեն Բագրատ Եսայանը չի լինի, տնօրինությունը կստանձնի ՀՅԴ հանրային կապերի պատասխանատու Արտակ Սարգսյանը, լուրերի խմբագիր կնշանակվի yerkir.am կայքի խմբագիր Վահե Սարգսյանը։
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ ՀԸ տնօրեն Բ. Եսայանը գրառում էր արել, որ վերազինման աշխատանքների իրականացման համար ժամանակավորապես դադարեցվում է «Երկիր մեդիա» հեռուստաընկերության ծրագրերի հեռարձակումը»։